20 մարտի 2012 - 11:43 AMT
Վանում, որտեղ Նովրուզին նվիրված տոնակատարություններ էին ծրագրվում, ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի Վան քաղաքում, որտեղ Նովրուզին նվիրված տոնակատարություններ էին ծրագրվում, ահաբեկչական ակտ է կանխվել, հաղորդում է Trend-ը` հղում կատարելով TRT Haber հեռուստաալիքին:

Ոստիկանության հատուկ օպերացիայի արդյունքում երկու կիլոգրամ պայթուցիկ նյութ է հայտնաբերվել: Փաստի առնչությամբ կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարտի 16-ին թուրքական ոստիկանության իրականացրած օպերացիայի արդյունքում կանխվել են մի շարք ահաբեկչություններ, որոնք Նովրուզ տոնին նվիրված տոնակատարությունների նախաշեմին ծրագրվում էին Ստամբուլում, Դիարբեքիրում, Ադանայում և Մերսինում, ձերբակալվել են 15 կասկածյալներ: