20 մարտի 2012 - 13:41 AMT
ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումը կանցկացնի Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում

Մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու ուղղությամբ, Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում:

Ինչպես հողորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորելու է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը (Լեհաստան): Դիտարկման խմբի կազմի մեջ են մտնելու ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Անթալ Հերդիչը (Հունգարիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացնելու ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական ՈՒիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: