20 մարտի 2012 - 13:59 AMT
Հայազգի երգչուհի Վարդան և ուկրաինացի երգիչ Վիտալի Կոզլովսկին մարտին կժամանեն Երևան

Ուկրաինայի վաստակավոր արտիստ Վիտալի Կոզլովսկին և Ուկրաինայի, Ռուսաստանի և աշխարհի pole-dance-ի չեմպիոն ու հայազգի երգչուհի Վարդան մարտի վերջին կժամանեն Երևան: Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, Երևանում տեղի կունենա «Մի թող ինձ» համատեղ հայալեզու հիթի շնորհանդեսը:

Տեսահոլովակը նկարահանվել է փետրվարին: Ռեժիսորն է Ալեքսանդր Ֆիլատովիչը (Ուկրաինա), օպերատորը՝ Պավել Տրուբնիկովը (Ռուսաստան), խոսքերի հեղինակը՝ Քրիստինա Մարտիրոսյանը (Հայաստան), երաժշտությունը՝ Միխայիլ Ռեշետնյակը (Ուկրաինա), պարուսույցը՝ Օլգա Սեմեշկինան (Ուկրաինա):