20 մարտի 2012 - 14:15 AMT
Դամասկոսը հերքում է Սիրիայում ռուս հատուկջոկատայինների ներկայության մասին տեղեկությունները

Որոշ ԶԼՄ-ների հաղորդագրությունները Սիրիայի տարածքում ռուսական հատուկ նշանակության ջոկատի տեղակայման մասին, անհիմն են, հայտարարել է բարձրաստիճան սիրիացի զինվորականը:

«Այդ հաղորդագրությունները որոշ ընդդիմադիր ուժերի ու նրանց սատարող երկրների Սիրիայի դեմ ծավալված ստի ու կեղծիքի քարոզարշավի մաս են կազմում և կոչված են քողարկելու մեր պետության ներքին գործերին օտարերկրյա միջամտության հորդորները»,-մեջբերում է ՍԱՆԱ սիրիական գործակալությունը, հաղորդում է Ինտերֆաքսը: