20 մարտի 2012 - 15:04 AMT
Նախապատրաստումը ԵԱ-ին բեկումնային էր Ուկրաինայի ենթակառուցվածքների զարգացման համար

ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին կարծում է, որ 2012-ի Եվրոպայի առաջնության անցկացման եզրափակիչ մասի նախապատրաստությունը թույլ է տվել Ուկրաինային արտառոց առաջընթաց իրականացնել ենթակառուցվածքի զարգացման մեջ: Նա նշել է, որ չնայած դժվարություններին, որոնք ուղեկցել են մրցաշարին նախապատրաստվելու գործընթացը, մասնավորապես, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, երկիրը կատարել է իր վրա դրված բոլոր պարտավորությունները:

«Երկիրը 30 տարով առաջընթաց է ապրել օդանավակայանների, հյուրանոցների, ճանապարհատրանսպորտային և այլ ենթակառուցվածքի զարգացման մեջ, և դա ուղղակի անհավանական է»,- Պլատինիի խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն: