2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեի մամլո ասուլիսում ներկայացվել է մրցաշարի ժամանակավոր լոգոտիպը: Մշտականը կարող է հայտնվել միայն Բրազիլիայում 2014-ի աշխարհի առաջնությունից հետո, սակայն ՖԻՖԱ-ն պատմության մեջ առաջին անգամ ընդառաջ է գնացել Ռուսաստանին և թույլ տվել ընտրված կազմակերպիչ երկրներին վաղաժամկետ ներկայացնել ապագա առաջնության հետ կապված պատկերը:
Ուղղանկյան ձախ մասում կարմիր ֆոնին պատկերված է Աշխարհի գավաթը, որից դուրս են գալիս արևի ճառագայթներ, աջ կողմում կապույտ ֆոնին տեղակայված է «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն: ՖԻՖԱ 2018-ը Ռուսաստանում» գրությունը, հաղորդում է sport-express.ru-ն:
Մրցաշարի առաջին պաշտոնական դեսպանը դարձել է ԲԿՄԱ և Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը: