20 մարտի 2012 - 21:12 AMT
Մոնրեալում բեմադրվել է Թուրքիայում հայերի ինքնության պահպանման խնդրի մասին պատմող պիես

Մարտի 16-ին Կանադայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Մոնրեալի ՄքԳիլ համալսարանի ՄքԿորդ թանգարանի թատրոնում կայացավ «Ժխտում» (State of Denial) պիեսի պրեմիերան, որը ցուցադրվելու է մինչև 2012թ. ապրիլի 1-ը, շաբաթը հինգ օր:

Պիեսի հեղինակն է Ռաուլ Վարման: Ներկայացումը պատմում է Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում առ այսօր բնակվող հայերի` ինքնության համար պայքարի մասին: Բեմադրությանը ներկա էր ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով ողջույնի խոսքով դիմեց հանդիսատեսին, ինչպես նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց բեմադրության կազմակերպիչներին: