4 ապրիլի 2003 - 22:47 AMT
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Գերմանիայում տեղի կունենա հայ արտադրողների ապրանքների ցուցահանդես: Այդ մասին Երեւանում հայ-գերմանական բանակցությունների ավարտին հայտարարել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաշատրյանը: Ցուցահանդեսի կազմակերպման վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել 2003թ. հունվարին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարայանի Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում: Ցուցահանդեսի կազմակերպման գործում զգալի աջակցություն կցուցաբերի Գերմանիայի արդյունաբերական պալատը: