21 մարտի 2012 - 21:20 AMT
ՀՀ ԿԸՀ նախագահը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ քննարկել է ԱԺ ընտրությունների նախապատրաստությունը

Այսօր Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի` ՀՀ Ազգային ժողովի 2012թ. ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին: Ինչպես հաղորդում է ԿԸՀ մամլո ծառայությունը, ողջունելով պատվիրակության անդամներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարևորությունն ընտրությունների ժամանակ և ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկեռինսկան իր հերթին տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները: Նա նաև նկատել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր առաքելության շրջանակներում կրահապարակի երկու միջանկյալ զեկույց, քվեարկության հաջորդ օրը` առաքելության նախնական եզրակացությունը, այնուհետև` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի` ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը:

Հանդիպման ավարտին առաքելության ղեկավար տիկին Շեկեռինսկան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և վերահաստատել հետագա համագործակցության պատրաստակամությունը: