22 մարտի 2012 - 12:04 AMT
«Չորրորդ ինքնիշխանություն». Պետրոս Ղազարյանը՝ խորհրդարան չգնալու իր որոշման մասին

«Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը հայտարարել է, որ հրաժարվել է ԲՀԿ ցուցակում ընդգրկվելուց, քանի որ նախընտրել է շարունակել զբաղվել լրագրությամբ. «Երբ ես հայտարարեցի, որ ցանկանում եմ գնալ խորհրդարան, ենթադրում էի, որ հնարավոր է համատեղել լրագրողական աշխատանքի հետ: Սակայն ներսից ծանոթանալով գործընթացներին, նման համատեղությունն ինձ անհամատեղելի թվաց: Ես կամ պետք է լինեի լիարժեք պատգամավոր, կամ մնայի լրագրող: Եվ ես առաջարկեցի պարոն Ծառուկյանին ինձ չներառել համամասնական ցուցակի մեջ: Երկրորդ, ես մտածում էի, որ ապագա խորհրդարանը շանս ունի նախորդներից որակապես ավելի լավը լինելու, բայց երբ ծանոթացա տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակներին, հասկացա, որ խորհրդարան չգնալու իմ որոշումը լիովին արդարացված է»: