Մարտի 21-ին Թուրքիայի Գերագույն դատարանը հաստատել է Վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ որի, Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթնը դատապարտվում է ազատազրկման, հաղորդում է թուրքական « Hurriet» պարբերականը: Ստամբուլի անչափահասների գործերով դատարանը Սամասթին դատապարտել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման նախորդ տարվա հունիսին` ապօրինի զենք պահելու և «Հրանտ Դինքին կանխամտածված կերպով սպանելու» համար: Սակայն, համաձայն Թուրքիայի ՔՕ, Սամաստը չի ազատազրկվի 22 տարի և 10 ամիս, այլ ազատ կարձակվի, երբ կլրանա նրա դավատճռի երկու երրորդը:
Սամասթը բանտում է գտնվում վերջին 5 տարիների ընթացքում և ազատ կարձակվի 2022թ: Ի սկզբանե, անչափահասների գործերով դատարանը նրան ցմահ ազատազրկման էր դատապարտել, սակայն ժամկետը կրճատել էր մինչև 21,5 տարի` հիմք ընդունելով, որ սպանության պահին նա անչափահաս էր, նախքան կդատապարտեր նաև 16 ամիս ազատազրկման` զենքի անօրինական պահպանման համար: Դատարանը Սամասթի դատական տուգանքները նվազեցրել է 600-ից մինչև 300 լիր:
Սամասթը դատապարտվել էր հայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար: Սպանությունը տեղի է ունեցել 2007թ` խմբագրության առջև: Որպես արդարացում` Սամասթը հայտարարել էր, որ սպանությունն իրականացրել էր այլ մարդկանց ազդեցության ներքո: