Խորհրդարանական ընտրությունները կլինեն նախագահական ընտրությունների յուրահատուկ նախատիպ: Նման կարծիք Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, արդյոք ում է քաղաքագետը տեսնում որպես ԲՀԿ-ից նախագահի թեկնածուի հավակնորդ, երբ դա ակնհայտ է ՀՀԿ և ՀԱԿ դեպքում, Իսկանդարյանը նկատել է, որ այս հարցին պետք է անդրադառնալ աշնանը: Նա միայն ընդգծել է, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան տեղ կունենա ԲՀԿ գալիք խորհրդարանում և որքան պաշտոններ կունենա գործադիր իշխանությունում:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունները պետք հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ ընտրական դաշինքները` 7 տոկոսի:
Փորձագետների կարծիքով, հիմնական պայքարը ծավալվելու է կոալիցիոն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ընդդիմադիր ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատների» միջև: