Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում իր աշխատանքն է սկսել Քաղաքների և շրջանների եվրոպական գագաթնաժողովը:
Մասնակիցները քննարկում են այն հարցը, թե ինչպես մեղմացնել ինտենսիվ տնտեսական զարգացման հետևանքները, ինչպիսիք են քաղաքների «տարածվելը», տրանսպորտային խցանումները, շրջակա միջավայրի աղտոտումը: Այդ առումով նրանք քննարկելու են եվրոպական քաղաքներում կյանքի վրա տնտեսական ճգնաժամի և կլիմայի փոփոխության ազդեցությունը:
ԵՄ Շրջանների հանձնաժողովի ղեկավար Մերսեդես Բրեսոն նշել է, որ Եվրոպան ամենաուրբանիզացված աշխարհամասն է, որտեղ բնակչության 75 տոկոսն ապրում է քաղաքներում: