February 24, 2012 - 16:35 AMT
«Սիրիայի բարեկամները» ճանաչել են երկրի Անցումային խորհուրդը

«Սիրիայի բարեկամներ» խորհրդաժովը Սիրիայի Անցումային ազգային խորհուրդը ճանաչել է երկրում օրինական իշխանություն, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Մասնակիցները նաև կոչ են արել ԱՊԼ-ին կրկին դիտորդներ գործուղել Սիրիա:

Խորհրդաժողովի մասնակիցները նաև կոչ են արել անկախ ընտրություններ անցկացնել երկրում արաբական երկրների դիտորդների մասնակցությամբ:

Թունիսում տեղի է ունեցել «Սիրիայի բարեկամներ» խորհրդաժողովը:

Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը, մոտ 5,4 հազար մարդ է զոհվել: