ՀՀ շրջանավարտների կրթվածության  վայրիվերումները՝ թվերով

ՀՀ շրջանավարտների կրթվածության վայրիվերումները՝ թվերով

ՀՀ-ում միասնական քննություններին մասնակցության հայտ ներկայացրած դիմորդների թիվը միայն նվազում է՝ 2009-ից սկսած, իսկ 2015-ի և նախորդ տարիների միասնական քննությունների միջին միավորների համեմատությունը ցույց է տալիս, որ քննությունների հիմնական մասով արդյունքները անկում են գրանցել: Օրինակի համար՝ «մաթեմատիկա» առարկայի քննության միջին միավորը 2007-ին բավականին բարձր ցուցանիշ է գրանցել՝ 14.9, այնուհետև 3 տարի աննդմեջ միայն իջել՝ 2011-ին հասնելով 6.1 ցուցանիշի: 2012-ին՝ արդեն 11.6 էր, իսկ 2015-ին՝ 11.8:

Ռուսաց լեզվի քննության միջին միավորը 2008-ից 2015-ը միայն նվազել է՝ 16-ից հասնելով 10 միավորի: Վերջին տարիների ընթացքում անգլերեն լեզվի քննության միջին ամենացածր ցուցանիշը եղել է 2011-ին՝ 9.5, ամենաբարձրը՝ 2013-ին՝ 15.4:

PanARMENIAN.Net - 2015-ի հունիսի 2-23-ը և հուլիսի 2-8-ը ՀՀ տարածքում տեղաբաշխված 34 և ԼՂՀ 4 քննական կենտրոններում միասնական քննություններ են անցկացվել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն), «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից, որոնց մասնակցելու համար հայտագրվել են ՀՀ, ԼՂՀ և արտերկրի 12.518 դիմորդ:

Բուհերում հայտագրված 11.416 դիմորդից 11.361-ը դիմել է պետական, 55-ը՝ ոչ պետական բուհեր:

2008-2015. միասնական քննությունների մասնակիցների թվի համեմատությունը

Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների՝ գծապատկեր 1-ում ներկայացված են 2008-2015-ը միասնական քննություններին մասնակցության հայտ ներկայացրած դիմորդների թիվը: Աննդմեջ նվազման միտում է դիտվում՝ սկսած 2009-ից: Ինչպես հայտնի է, 2011-ին հանրակրթական ուսումնական հաստատությունները շրջանավարտ չեն ունեցել, հետևաբար՝ այդ տարվա միասնական քննությունների դիմորդների ընդհանուր թիվը մոտ 7 անգամ պակաս է նախորդ և հաջորդ տարիների դիմորդների թվից: Իսկ 2012-ի պիկը պայմանավորված է հենց 2011-ի հանրակրթական ուսումնական հաստատություններն ավարտող շրջանավարտների բացակայությամբ:

Վերջին տարիներին նվազման միտումն աստիճանաբար մեղմացել է: 2014-ի համեմատությամբ հայտագրվածների թիվը 2015-ին նվազել է 467-ով: Մինչդեռ 2012 և 2013 թվականների ցուցանիշների տարբերությունը կազմել է 3.641, ինչը դարձյալ 2011-ի շրջանավարտների բացակայության հետևանք է:

2015 թ. պետական միասնական քննությունների արդյունքների վերլուծութան մեջ ներառված չեն զուտ ներբուհական քննություններով ընդունելություն կազմակերպող բուհերին (օրինակ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, և այլն) վերաբերող տեղեկությունները:

2007-2018. Միասնական քննությունների միջին միավորների համեմատությունը

«Հայոց լեզու և հայ գրականություն» քննության միջին միավորը 2007-ին եղել է 15.1, 2013-ին՝ արդեն 13, այնուհետև կրկին իջել է՝ 2009-ից 2011-ը պահպանվելով նույն մակարդակին՝ 11.4, 2012-ին գրանցվել է 13.9-ը միավոր, 2013-ին ցուցանիշը կրկին իջել է՝ 13.1, 2014-ին՝ բարձրացել ընդհամենը 1 տասներորդականով, իսկ 2015-ին կազմել է 13.7 միավոր՝ 2007-ի համեմատ անկում գրանցելով:

«Մաթեմատիկա» առարկայի քննության միջին միավորը 2007-ին բավականին բարձր ցուցանիշ է գրանցել՝ 14.9, այնուհետև 3 տարի անընդմեջ միայն իջել՝ 2011-ին հասնելով 6.1 ցուցանիշի: 2012-ին՝ արդեն 11.6 էր, իսկ 2015-ին՝ 11.8:

«Ֆիզիկա» առարկայի քննության միջին ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2011-ին՝ 5.2 միավոր, 2012-ին կտրուկ բարձրացել է՝ հասնելով 12.1 միավորի, այնուհետև միայն նվազել ՝ 2015-ին հասնելով 10.9 միավորի:

Ռուսաց լեզվի քննության միջին միավորը 2008-ից 2015-ը միայն նվազել է՝ 16-ից հասնելով 10 միավորի: Վերջին տարիների ընթացքում անգլերեն լեզվի քննության միջին ամենացածր ցուցանիշը եղել է 2011-ին՝ 9.5, ամենաբարձրը՝ 2013-ին՝ 15.4:

Օտար լեզուներից ամենաբարձր միջին միավորը վերջին տարիների ընթացքում իտալերենին է բաժին ընկել. 2011-ին 19.8 միավոր է գրանցվել, իսկ 2015-ին այդ արդյունքը միայն 1 միավորով է իջել՝ 18.9: Ոչ պական էական արդյունք են գրավցել պարսկերեն լեզուն հանձնողները. 2013-ին՝ 19.3 միավոր: Սակայն 2014-ին այդ արդյունքը կտրուկ իջել է՝ 7 միավորին հասնելով: 2018-ին իսպաներենի արդյունքները նույնպես բարձր էին՝ 18.9, իսկ ահա 2015-ին այդ առարկայի միջին միավորը ընդհամենը 12.4 է եղել:

Վերջին 3 տարում դրական միտում է գրանցել համաշխարհային պատմությունը. քննության միջին միավորը 2013-ին 11.5 էր, 2014-ին՝ 12.6, 2015-ին՝ 13.3: Քիմիայի 2015-ի արդյունքը (12.6) կրկնել է 2013-ինը, որն իր հեթին, գերազանցել է նախորդ 2011, 2012-ի միավորները (9.1 և 10.8 համապատասխան):

Ավելի մանրամասն՝ ստորև բերված գծապատկերում:

2015. Միասնական քննությունների ընդհանուր արդյունքները

2015-ի միասնական քննություններին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան հանձնել է 6.991 հոգի, որոնցից 615 հոգի (8.8%-ը) 0-7.25 միավո ր է հավաքել (կտրվել են), 7.5-1.325 միավոր է հանաքել 34.5%-ը (2.411 դիմորդ), 13.5-16.75 միավոր է հավաքել 27.3%-ը (1.909), 17.0-18.75 միավոր է հավաքել 19.8%-ը (1.387), 19.0-2 0.0 միավո ր է հավաքել 9.6%-ը՝ 669 դիմորդ:

«Մաթեմատիկա» առարկան հանձնել է 5.567 հոգի: Ընդ որում, քննությունից կտրվել է 15%-ը՝ 835 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 49.9%-ը՝ 2.779 դիմորդ, 20.7% -ը 13.5 - 16.75 միավոր է հավաքել(1.151), 17.0-18.75 միավոր է հավաքել 8.3%-ը (464 դիմորդ), առավելագույն միավորներ է ստացել 338 դիմորդ՝ 6.1%: «Անգլերեն» է հանձնել 5.243 դիմորդ, որոնցից մինչև 7.25 միավոր է հավաքել 9.7%-ը (507), բավականին մեծ թիվ են կազմել առավելագույն միավոր ստացած դիմորդները՝ 1.035(19.7%), 18%-ը հավաքել է 17.0-18.75 միավոր: Ռուսաց լեզու է հանձնել ընդհամենը 781, իսկ կտրվել է 252 հոգի` 32.3%-ը, առավելագույն միավորներ է վաստակել ընդհամենը 14 հոգի՝ 1.8%:

Նախորդ գծապատկերում ավելի մանրամասն են ներկայացված ըստ քննական առարկաների 2015-ի միասնական քննությունների մասնակիցների թվերը, առավելագույն, նվազագույն և միջին միավորները, ինչպես նաև մասնակիցների թիվը և տոկոսը ըստ գնահատման 20 միավորանոց սանդղակի միջակայքերի:

Կենտրոնացված քննությունների ընդհանուր արդյունքները

2015-ի կենտրոնացված քննություններին մասնակցելու համար դիմած 2.970 դիմորդից մասնակցել է 2.865-ը: «Ռուսաց լեզու» և «Իսպաներեն» առարկաների բանավոր քննություն հանձնած դիմորդների ավելի քան 10%-ը չի հաղթահարել դրական միավորի շեմը: «Ֆրանսերեն» առարկայի քննությունից «անբավարար» գնահատական ստացող չի եղել: Ստեղծագործական աշխատանքի քննության մասնակիցներից ոչ ոք 20 միավոր չի հավաքել, իսկ իտալերենի քննության միակ մասնակիցը հավաքել է 20 միավոր: Մնացած առարկաներից ամենաշատ 20 միավորները բաժին են ընկնում իսպաներենի բանավոր քննություն հանձնած դիմորդներին (11.1%):

Պետական միասնական քննությունների միջին միավորները ըստ մարզերի

ՀՀ մարզերից Շիրակի և Սյունիքի դիմորդների բոլոր միջին միավորները բարձր են (կամ հավասար) համապատասխան քննությունների ընդհանուր միջին միավորներից: Կոտայքի մարզի դիմորդների միջին միավորներից ընդհանուր միջին միավորին զիջում է միայն համաշխարհային պատմության միջինը: Տավուշի մարզի դիմորդների բոլոր միջին միավորները, բացի համաշխարհային պատմության միջինից, ցածր են համապատասխան ընդհանուր միջին միավորներից: Վայոց Ձորի մարզում այս տեսանկյունից բարձր են միայն կենսաբանության և քիմիայի միջինները:

Միջին միավորները ըստ բնակավայրերի տիպերի

ՀՀ բնակավայրերի տիպերի (քաղաքներ և գյուղեր) ներկայացված են 2015 թ. միասնական քննությունների միջին միավորները և այդ քննությունների ընդհանուր միջին միավորները: Ըստ քաղաքային բնակավայրերի բնակչության թվի առանձնացվել են խոշոր, միջին և փոքր քաղաքները:

Այսպիսով, միջին և փոքր քաղաքների դիմորդների բոլոր միջին միավորները, բացի համաշխարհային պատմության միջինից, գերազանցում են համապատասխան ընդհանուր միջին միավորներին: Խոշոր քաղաքները ներկայացնող դիմորդների կենսաբանության, քիմիայի, աշխարհագրության, ռուսաց լեզվի և գերմաներենի միջին միավորները փոքր-ինչ զիջում են համապատասխան ընդհանուր միջին միավորներին, իսկ գյուղաբնակ դիմորդների միջին միավորներից միայն ռուսաց լեզվի, աշխարհագրության և համաշխարհային պատմության միջիններն են այդ առարկաների քննությունների ընդհանուր միջին միավորներից բարձր:

Աշխարհագրությունից և համաշխարհային պատմությունից ամենաբարձր միջին միավորները պատկանում են գյուղաբնակ, իսկ մնացած բոլոր առարկաներից՝ միջին և փոքր քաղաքները ներկայացնող դիմորդներին: Երևանի դիմորդների տվյալները խոշոր քաղաքներից առանձին դիտարկելով՝ նկատում ենք, որ մաթեմատիկայից, անգլերենից, հայոց պատմությունից և ֆրանսերենից ամենաբարձր միջին միավորները պատկանում են մայրաքաղաքի դիմորդներին: Իսպաներենի քննության բոլոր մասնակիցները Երևանից են:

Կարդացեք նաև՝ Հետազոտություն. Հայ աշակերտուհիները դպրոցն ավարտելիս տղաներից ուսյալ են

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---