Հետազոտություն. Հայ աշակերտուհիները դպրոցն ավարտելիս տղաներից ուսյալ են

Հետազոտություն. Հայ աշակերտուհիները դպրոցն ավարտելիս տղաներից ուսյալ են

PanARMENIAN.Net - ՀՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների համաձայն՝ 2015-ի միասնական քննությունների արդյունքներով տղաները միայն աշխարհագրություն առարկայի միջին միավորով են գերազանցում աղջիկներին: Բացի աշխարհագրությունից, մնացած բոլոր քննությունների միջին միավորները աղջիկների դեպքում հավասար կամ բարձր են համապատասխան ընդհանուր միջին միավորներից:

Կենսաբանության և համաշխարհային պատմության քննություններից տղաների հավաքած միջին միավորները հավասար են համապատասխան ընդհանուր միջին միավորներին, աշխարհագրության միջինը բարձր է ընդհանուր միջինից, իսկ մյուս քննությունների միջինները ցածր են: Աղջիկների և տղաների համաշխարհային պատմության միջին միավորները հավասար են միմյանց:

Այսպիսով, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության աղջիկների միջին միավորը կազմել է 14.1, տղաների միջին միավորը՝ 12.8: «Մաթեմատիկա» առարկայի քննությունից աղջիկների միջին միավորն է՝ 12.1, տղաներինը՝ 11.6 միավոր, «Ֆիզիկա» առարկայի աղջիկների միջին միավորն է՝ 12, տղաներինը՝ 10.6, քիմիայից աղջիկների միջին միավորն է՝12.6, տղաների արդյունքներով՝ 12.5:

Միջին միավորների տարբերությունն ըստ սեռի ավելի էական է օտար լեզուների քննությունների արդյունքներով. իսպաներեն լեզվի աղջիկների միջին միավորն է՝ 14.1, տղաներինը՝ 7.1, գերմաներենի արդյունքներով աղջիկների միջին միավորը՝ 15.4, տղաներինը՝ 13.1, ռուսաց լեզվից տղաները միջինում հավաքել են 8.6 միավոր, աղջիկները՝ 10.9, ֆրանսերենից տղաները հավաքել են 13 միավոր, աղջիկները՝ 15.9:

Համեմատության համար՝ 2014-ին աղջիկների միջին միավորները բոլոր քննություններից նույնպես հավասար են կամ բարձր համապատասխան ընդհանուր միջին միավորներից՝ բացի համաշխարհային պատմությունից: Բացի կենսաբանության և հայոց պատմության միջին միավորներից, որոնք երկու խմբերում էլ հավասար են (հետևաբար մոտ են ընդհանուր միջին միավորներին), մյուս առարկաներից տղաների միջին միավորները ցածր են ընդհանուր միջին միավորներից:

2015-ին աղջիկների ամենաբարձր միջին միավորը ֆրանսերենից է (15.9), տղաներինը` աշխարհագրությունից (14.0): Աղջիկների ամենացածր միջին միավորը ռուսաց լեզվից է (10.9), տղաներինը` իսպաներենից (7.1): Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնասիրվող առարկաներից տղաների ամենացածր միջին միավորը ռուսաց լեզվից է (8.6):

Թե ինչպես են վերջին տարիների ընթացքում վատթարանում միասնական քննությունների արդյունքները՝ կարդացեք PanARMENIAN.Net փետրվարի 5-ի անդրադարձում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---