«Նորից բարև»

«Նորից բարև»

Apple-ի երկրորդ աշնանային շնորհանդեսի արդյունքները

Microsoft-ից հետո իր նորույթներն է ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մյուս հսկան` Apple ընկերությունը: Apple-ի երկրորդ աշնանային շնորհանդեսն անցել է Hello Again նշանաբանով և կենտրոնացած է եղել հիմնականում թարմացված Macbook Pro նոութբուքի վրա: Ինչպես միշտ Apple-ին հաջողվել է հետաքրքրել օգտատերերին իր նորամուծություններով, թեև դժվար է նոր շնորհանդեսն իրոք ականավոր համարել:

PanARMENIAN.Net - Ինչո՞վ կարողացավ զարմացնել «խնձորային» ընկերությունը: PanARMENIAN.Net ը ներկայացնում է Apple-ի երկրորդ աշնանային շնորհանդեսի արդյունքները:

Սահմանափակ կարողություններով մարդկանց համար

Apple-ն ամեն ինչ անում է, որպեսզի իր արտադրանքը մատչելի լինի սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Նմանատիպ մոտեցում ազդարարեց իր շնորհանդեսի ժամանակ նաև Microsoft-ը: «Տեխնոլոգիաները պետք է մատչելի լինեն բոլորին»,-հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը, իսկ ձայնային օգնական Siri-ն հատուկ բաժին է ներկայացրել Apple-ի կայքում: Այն պատմում է iOS, Watch OS, TV OS և macOS սարքերի և օպերացիոն համակարգերի լայն հնարավորությունների մասին սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Հենց Siri-ն է լինելու այն ինտերֆեյսը, որը դյուրին կդարձնի հաշմանդամություն ունեցող մարդկանց գործակցությունը ընկերության արտադրանքի հետ:

Apple TV

Թվային մուլտիմեդիային Apple TV նվագարկիչը մի քանի թարմացում ունի: Առաջինը`այժմ համակարգում մատչելի է Siri ձայնային օգնականը, ինչն ավելի դյուրին է դարձնում գործակցությունը մուլտիմեդիային բովանդակության հետ: Օրինակ, օգտատերը կարող է ուղղակի ասել` «միացրու իմ սերիալը» և ձայնային օգնականն ինքը կգտնի ալիքն ու կմիացնի հեռուստաշոուի պահանջված էպիզոդը:

Երկրորդը, ընկերությունը թողարկել է TV հավելված, որտեղ կան բաժիններ`«գրադարան», «խանութ», «որոնում» և «դիտել հիմա»: Մի քանի հավելվածի ռեժիմը մի էկրանին թույլ կտա, օրինակ, միաժամանակ ֆիլմ դիտել և հետևել ֆեյսբուքյան էջին:

Macbook Pro

Ծրագրի մեխը նորացված Macbook Pro նոութբուքն էր բավականին տարօրինակ, բայց ոճային արտաքինով: Գլխավոր նորամուծությունն, անկասկած, այսպես կոչված Touch Bar-ն է` սենսորային OLED դիսփլեյը, որը գտնվում է ֆունկցիոնալ ստեղների տեղում: «Սա այն ամենի խտացումն է, ինչին մենք հասել ենք Apple-ում»` այսպես ներկայացվեց նոր սարքը:

Touch Bar-ը լիարժեք multitouch դիսփլեյ է: Ընդ որում, դիսփլեյի գործառույթները փոխվում են կախված այն հավելվածներից, որոնք բացված են նոութբուքի էկրանին: Օրինակ, եթե օգտատերը էկրանին չաթ է բացել, ապա Touch Bar-ում կհայտնվի էմոդզիների երկար շարքը: Եթե էկրանին բրաուզեր է, multitouch դիսփլեյը ցույց կտա նախընտրած կայքերի մանրապատկերները, իսկ եթե օգտատերն աշխատում է ֆոտոխմբագրի հետ, դիսփլեյի վրա կարտացոլվի գունապնակը: Multitouch դիսփլեյի աջ անկյունում Touch ID մատնահետքերի սքաներն է:

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ դա Apple-ի ամենաբարակ և թեթև նոութբուքն է: 13-դյույմանի էկրանի քաշը 1 կգ է, հաստությունը` 14,9 մմ, իսկ 15-դյույմանի տարբերակի քաշը 1,3 կգ է` 15,15 մմ հաստությամբ: Դիսփլեյը 67%-ով ավելի պայծառ է, քան նախորդ MacBook Pro-ում, կոնտրաստը բարելավված է 67%-ով, իսկ գունային հագեցվածությունը 25%-ով ավելի բազմազան է:

Սարքը հագեցած է 2133 ՄՀց հաճախականությամբ Intel Core i7 4-միջուկանի պրոցեսորով, Radeon Pro տեսաքարտով, մինչև 2 Տբ SSD կուտակիչով: Նոր Macbook Pro-ն ունի Thunderbolt 3 միացում USB-C աջակցությամբ, հսկայական թաչփադ և հպումներին ավելի արագ արձագանքող ստեղնաշար: Սարքը չունի SD քարտի «ռիդեր» և սովորական USB միացումներ, փոխարենն ունի աուդիոմիացում: Կարող է ինքնավար աշխատել մինչև 10 ժամ:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով
Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները
 Ուշադրության կենտրոնում
Երևանում մեկնարկել է WCIT 2019-ը

Երևանում մեկնարկել է WCIT 2019-ը Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից

 Բաժնի այլ նյութերը
Հայկական ստարտափ ստարտափների համար SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև
«Խելացի օրորոց» Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային
Հայկական ՏՏ-ն 10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս