Ով ասաց «ոչ մի թիզ հող», նա է այս ազգի գերեզմանափորը (վիդեո)Տեր-Պետրոսյանի հարցազրույցի կարևոր թեզերը ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին ընդարձակ հարցազրույց է տվել, այս անգամ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդմանը: Նա անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, միջազգային հանրության արձագանքին ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: PAN-ը ներկայացնում է ՀՀ առաջին նախագահի առաջ քաշած թեզերից կարևորագույնները: 29 մարտի 2017 PanARMENIAN.Net - Ինչու՞ Ադրբեջանն ու ՀՀ-ն միասին չեն մասնակցում բանակցություններին, որովհետև առանձին առանձին են հանդիպում ու քննարկում (համաձայնեցնելուն – խմբ.) մնացած 2-3 կետերը: Հիմա ամենաինտենսիվ պրոցեսն է ընթանում: Մեր նպատակն այն է, որ ժողովրդին ցույց տանք, որ սոցիալական խնդիրների չլուծվածությունը, արտագաղթը, ընտանիքների մասնատվածությունը, ամեն ինչի հիմնական պատճառն այս կոնֆլիկտի չլուծվածությունն է: Տասնյակ հազարավոր երեխաներ ծառայում են բանակում: Ինչպե՞ս կարող է ժողովուրդը չհասկանալ խաղաղության արժեքը: Ցավոտ լուծումների, փոխզիջումային լուծումների պետք է պատրաստեին ժողովրդին: 2 կողմն էլ բավարարված չի լինելու: Եթե տարածքները տանք անկախության փոխարեն, ժողովրդի ու քաղաքական գործիչների մեծ մասը դժգոհ է մնալու: Ադրբեջանում էլ, եթե տարածքները հետ ստանան, բայց ճանաչեն ԼՂ անկախությունը, ժողովուրդը էլի դժգոհելու է, քանի որ ԼՂ-ն վերջնականապես կանջատվի Ադրբեջանից: Իդեալական լուծում չի լինելու: Հանեք այս ամբիցիոզ քաղաքական գործիչներին, նորմալ հասարակ ժողովուրդը շատ ավելի լավ է հասկանում, ըմբռնում խնդիրը: Ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում մենք սատարում ենք կառավարության՝ նախագահի, ԱԳ նախարարի վարած քաղաքականությանը: Բայց միայն այս հարցում: Ուրիշ ոչ մի հարցում մենք ՀՀԿ-ի հետ գնալու ճանապարհ չունենք... Մղձավանջային երազում անգամ չի կարող այնպիսի բան լինի, որ մենք կոալիցիա կազմենք: Այն լուծումը, որ մենք այժմ կարող ենք համաձայնեցված ստանալ, վաղը կարող է դառնալ պարտադրված որոշում: Ինչպես լուծեցին Կոսովոյի, Բոսնիայի հարցը՝ ինչ սարքեցին Սերբիայի գլխին: Եթե կամավոր չտանք, մի օր սանկցիաներով են այդ հողերը տանելու: Հայաստանն այն երկի՞րն է, որ կարող է ձենռոց նետել միջազգային հանրությանը: Սադամն ու Միլոշևիչը չկարողացան, մե՞նք ենք կարողանալու: Ծնկի՞ ենք բերելու ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային: Չեն կարողանալու պահել այդ տարածքները, անգամ եթե Բաքուն գրավեն: Սադամը գնաց, Քուվեյթը գրավեց, հիմա ոչ Սադամը կա, ոչ Իրաքը: Կործանեցին երկիրը, և հայտնի չէ, քանի տարի կպահանջվի, մինչև Իրաքը երկիր դառնա: Ով ասաց «ոչ մի թիզ հող», նա է այս ազգի գերեզմանափորը, այս ազգը կործանողը: Դա տեսել ենք մի անգամ, այդպիսի հայրենասերների: Հող չտվեցին, տարածք չտվեցին, ամբողջ երկիրը տվեցին: Փուլային լուծումը շատ նորմալ լուծում է, բազմաթիվ անգամ կիրառված: Պետք է լուծել հետպատերազմյան հրատապ խնդիրները, հետո անցնել մնացածին: Հիմա այս հարցերը լուծում ենք, հետո կարգավիճակի հարցը կլուծենք հանրաքվեով: Սա ես իդեալական լուծում չեմ համարում, բայց բավարար է: Ընդհանուր պետության, Քի Վեսթի և մադրիդյան սկզբունքները, բոլորը բերվել են ինձանից հետո: Հիմա ինչպես է ստացվում, որ ես եղա հող տվողը, իսկ Օսկանյանը, Քոչարյանը, Սարգսյանն ու Արկադի Ղուկասյանը՝ ոչ: Ապրիլյան պատերազմի ժամանակ շատ ուժեր հուսախաբ եղան, որ Հայաստանը դաժան պարտություն չկրեց: Ձեռքերը շփելով սպասում էին, որ Հայաստանը պարտվի, Սերժը տապալվի, և իրենք գան իշխանության... Իսկ ես անգամ թշնամուն կօգնեմ, միայն թե մեր գլխին նոր փորձանք չգա: Ծառուկյանի ֆենոմենը քաղաքագիտական տերմիններով բացատրելն անհնար է: Ժողովուրդն ընդունում է այդ մարդուն, և վերջ: Բացատրել անհնար է, բայց փաստ է: Օսկանյանը ինքն է Մադրիդյան սկզբունքներում գրել տարածքների վերադարձի մասին, բայց հիմա հրաժարվում է այդ մասին խոսել: Սա անազնիվ վերաբերմունք է ընտրողների հանդեպ: Նույնն էլ Օհանյանն է, որ իշխանության մաս լինելու ժամանակ երբևէ անհամաձայնություն չի հայտնել իշխանության վարած քաղաքականությանը... Վազգենը կարողացավ ասել՝ ես համաձայն չեմ, ու դուրս եկավ: Դու ինչու՞ չկարողացար: Հիմա այս բարոյականությամբ մարդիկ դուրս են գալիս ժողովրդի մեջ ու ասում՝ մենք մաքուր ենք, մենք ազնիվ ենք: ԵԼՔ-ն իրենց ծրագրով համարում է, որ ԼՂ հարցն անլուծելի է: ՀՎԿ ծրագիրը ֆանտաստիկայի ժանրից է. այստեղ Ղարաբաղի հարց ընդհանրապես չկա: Կարդացեք նաև՝«Միջազգային հանրությունը սա «օկուպացիա» է կոչում». Տեր-Պետրոսյանի հարցազրույցի կարևոր թեզերը Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Կկրճատվի հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակաները ոչ պիտանի են ճանաչվում Գիշերամիզությունը, թեթև մտավոր հետամնացությունը, կիստաները այլև բանակից ազատվելու հիմք չեն լինի Team-ը` CaseKey կրթական ակադեմիայի գործընկեր Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար Նոր պահանջը կգործի մայիսի 1–ից Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված |