// IP Marketing video - START// IP Marketing video - END
«Միջազգային հանրությունը սա «օկուպացիա» է կոչում»

«Միջազգային հանրությունը սա «օկուպացիա» է կոչում» (վիդեո)

Տեր-Պետրոսյանի հարցազրույցի կարևոր թեզերը

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդարձակ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, միջազգային հանրության արձագանքին ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: PAN-ը հավաքել է ՀՀ առաջին նախագահի առաջ քաշած թեզերից կարևորագույնները:

PanARMENIAN.Net - - Հակամարտությունը շատ լավ էլ լուծվում է: Կողմերը բանակցում են, որ փորձեն լուծումը որքան հնարավոր է ավելի շահեկան դարձնեն իրենց համար: Բայց սկզբում տարաձայնությունները հսկայական էին, այսօր դրանց թիվը հասել է 1-2 կետի:

- Արցախի անկախությունը ճանաչելն Ադրբեջանից կախված չէ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը սահմանելու է Մինսկի խմբի համանախագահությունը: Խնդիրը մինչև այժմ չէր լուծվում, որովհետև միջազգային հանրությունը լուրջ ջանքեր չէր գործադրում:Նոր հանգամանքներ կան, որոնք լավատեսություն են ներշնչում, որ առաջիկայում հարցը լուծվելու է:

- Եթե Հայաստանն այսօր վճռականորեն հայտարարի, որ պատրաստ է ստորագրել ներկայացված փաստաթուղթը, Ադրբեջանը չի կարողանա մերժել: Հայաստանն էլ, ըստ էության, չի ասել, որ պատրաստ է ստորագրմանը:

- Ներկայիս առաջարկվող տարբերակը չարյաց փոքրագույնն է: Եթե սա էլ չընդունենք, հաջորդ լուծումն ավելի վատն է լինելու:

- Արցախյան կողմին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցը բանակցային պլանում չկա: Բանավոր խոստումներ են տվել համանախագահները մի քանի անգամ, որ կգա մի էտապ, որից հետո Ղարաբաղը մասնակից կդառնա բանակցություններին: Ես գիտեմ այդ պահը, բայց հիմա չեմ ասի:

- Մենք կարող ենք կոչել տարածքներն ազատագրված, պատմական, սրբազան տարածքներ... նման կատեգորիաներ միջազգային իրավունքում չկան ու չեն լինի: Մենք կարող ենք ասել «ազատագրեցինք», բայց միջազգային հանրությունը դա կոչում է «օկուպացիա», ուրիշ ոչինչ:

- Ադրբեջանի հետ խնդիր չունենք: Մենք 2 վիճաբանող կողմ ենք, որոնք միջազգային ատյան են ներկայացել՝ խնդրի լուծում գտնելու: Ինչ լուծում տվեց ատյանը, և ՀՀ-ն և Ադրբեջանը պարտավոր են ենթարկվել:

- Ադրբեջանն ընդունում է, որ համաձայնագիրը ստորագրող երկրները դառնալու են համաձայնագրի իրականացման երաշխավորը... եթե որևէ խախտում լինի ԼՂՀ տարածքի ու Լաչինի նկատմամբ, ՀՀ-ն կարող է օրինական կերպով միջամտել և թույլ չտալ այդ ոտնձգությունները:

- Ալիևը շատ ռացիոնալ է, որովհետև, ինչ հնարավոր է, կարողանում է պոկել բանակցություններում:

- ՀՀ ժողովուրդը մի բան պետք է պահանջի իշխանությունից՝ լուծել այս խնդիրը: Ինքն է ընտրել, ինքը միայն մի բան պետք է պահանջի` լուծեք խնդիրը, վերջ տվեք մեր դժբախտություններին:

- Ասում ենք՝ համաձայն ենք (ՄԽ առաջարկներին- խմբ.), ՀՀԿ-ն... ըստ էության, համաձայն է, մյուսների մոտ ուղղակի հեքիաթ է: Ընտրողին կոչ կանեի՝ եթե տեսնում եք՝ այդ հարցին «այո» կամ «ոչ» պատասխանը չկա, պետք է այդ կուսակցություններին դեմ քվեարկել, որովհետև եթե Ղարաբաղի հարցը չլուծվի, բոլոր խոստումները դատարկություն են:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես էր համացանցը կատակում մեծ բանավեճի ընթացքում
Դրանք 1 տարի կոմայում եղած հային արթնանալուց հետո նորից կոմայի մեջ կգցեին
Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
 Ուշադրության կենտրոնում
Վիտալի Բալասանյան. Թե Փաշինյանը, թե ահաբեկչական «Սասնա ծռերը» մեկ ամբողջություն են

Վիտալի Բալասանյան. Թե Փաշինյանը, թե ահաբեկչական «Սասնա ծռերը» մեկ ամբողջություն են Ըստ Բալասանյանի՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին

 Բաժնի այլ նյութերը
«Հանձնվելուց» մեկ տարի անց ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Ինչպես Փաշինյանը կարող է հասնել ԱԺ արտահերթ ընտրության Հնարավո՞ր է դա արդյոք առանց կոալիցիոն գործընկերների