14 նոյեմբերի 2015 - 15:30 AMT
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց քաղաքացիները ծաղիկներ են դնում [ֆոտոռեպորտաժ]

Նոյեմբերի 14-ի վաղ առավոտից Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց քաղաքացիները ծաղիկներ են դնում` հարգելով նախօրեին Փարիզում ահաբեկչությունների զոհերի հիշատակը:

Ֆրանսիայի մայրաքաղաքում 7 ահաբեկչական հարձարկում էր իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 127 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են շրջում, նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված ու եռօրյա սուգ:

Կարդացեք նաև՝ Օլանդն ԻՊ-ին է մեղադրում ահաբեկչությունների համար, իսլամիստները սպառնում են նոր գրոհներով