Ամերիաբանկի Օնլայն և Մոբայլ բանկինգի օգտատերերի շրջանում պլանշետներ են խաղարկվել

Ամերիաբանկի Օնլայն և Մոբայլ բանկինգի օգտատերերի շրջանում պլանշետներ են խաղարկվել

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց գործարքները խրախուսելու նպատակով հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը մեկնարկել է Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգ արշավը, որի շրջանակում տվյալ համակարգի օգտատերերին մի շարք արտոնություններ են տրամադրվում:

Արշավի շրջանակում Ամերիաբանկը խաղարկություն էր հայտարարել՝ հոկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում Ամերիա օնլայն/մոբայլ բանկինգ համակարգում 5 և ավելի գործարք իրականացնող օգտատերերի միջև:

Խաղարկությունը կայացավ այսօր՝ նոյեմբերի 17-ին: Պայմաններին բավարարող յուրաքանչյուր հաճախորդին SMS-ի և էլ.նամակի միջոցով ուղարկվել էր մասնակցության հերթական համար:

Արդյունքներով3 հաղթող որոշվեց, որոնցից յուրաքանչյուրը կստանա Lenovo IdeaPad պլանշետ: Ընդհանուր առմամբ, խաղարկությանը մասնակցեց 305 օգտատեր:

Հաղթող համարները (227, 168, 209) հրապարակվել են խաղարկության օրն Ամերիաբանկի ինտերնետային կայքում, ֆեյսբուքյան էջում և մի շարք օնլայն ԶԼՄ-ներում:

«Ամերիաբանկի ռազմավարության հիմնական ուղղություններից մեկն է հեռակառավարման համակարգերի և հեռահար ծառայությունների ներդնումը, հաճախորդների սպասարկման որակի բարելավումը: Այս ռազմավարության շրջանակում մինչև դեկտեմբերի 30-ն Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգի արշավի ընթացքում փորձում ենք հնարավորինս խրախուսել հեռախոսային բանկային և ինտերնետային բանկային ծառայություններից օգտվելը և փորձել հաճախորդներին ուղղորդել դեպի այս համակարգերը»,- խաղարկությունից առաջ ասաց Ամերիաբանկի տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գնով տնօրեն Արման Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ Ամերիաբանկն այս ծառայությունների շրջանակում կիրառում է համապատասխան ճկուն զեղչային համակարգեր:

Մասնավորապես, Ամերիաբանկի նոր և գործող ֆիզիկական անձ բոլոր քարտապաններին Ամերիա օնլայն բանկինգ ծառայությունը տրամադրվում է ընդհամենը 1.000 դրամ միացման միանվագ վճարով՝ գործող 6.000 դրամի փոխարեն, զեղչը գործում է նաև Ամերիա օնլայն բանկինգ համակարգում միայն դիտելու իրավունք ունեցող ֆիզիկական անձ հաճախորդների համար, իսկ իրավաբանական անձանց 3 ամսով տրամադրվում է Ամերիա օնլայն բանկինգի անվճար փորձնական տարբերակ (trial):

Հեռահար բանկային ծառայությունների համատեքստում Ամերիաբանկը ներդրել է քարտով օնլայն փոխանցումների նոր համակարգ: Այսուհետ քարտից քարտ և քարտից բանկային հաշիվ օնլայն փոխանցումներ հնարավոր է իրականացնել Ամերիաբանկի կայքի միջոցով ցանկացած բանկի MasterCard, Visa կամ ArCa վճարային քարտերից Ամերիաբանկի քարտային և բանկային հաշիվներին:

Համակարգի յուրահատկությունն ու հարմարավետությունը նրանում է, որ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ ինտերնետ հասանելիություն և միայն մուտքագրել շահառուի հաշվի/քարտի համարը, ընդ որում, վիրտուալ քարտի գրանցման անհրաժեշտություն այլևս չկա: Գումարը ստացողի հաշվին ակտիվանում է անմիջապես:

Համակարգն ապահովված է անվտանգ միացումների (SSL) տեխնոլոգիայով, բացի այդ ինտերնետ միջավայրում վճարային քարտերով փոխանցումների անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code և VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաներով:

Կարդացեք նաև՝ Ամերիաբանկ. Հեռահար բանկային ծառայությունները լայնորեն կտարածվեն ՀՀ-ում

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---