Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը սպանվել է

Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը սպանվել է

PanARMENIAN.Net - Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է Փարիզի հյուսիսային Սեն Դենի արվարձանում նոյեմբերի 18-ին անցկացված ոստիկանության հատուկ գործողության արդյունքում:

Ավելի վաղ հայտնում էին, որ ոչնչացված ահաբեկիչների թվում նաև կին մահապարտ կա, որը գործի է դրել պայթուցիկով գոտին: Ոստիկաններից մի քանիսը վիրավորվել են փոխհրաձգության ժամանակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ենթադրվում է, որ ոստիկանության հատուկ գործողությունը թույլ է տվել կանխել առնվազն մեկ խոշոր ահաբեկչություն: Ավելի վաղ հայտնում էին, որ Աբդելհամիդ Աբաուդիի թիրախ կարող էր դառնալ Փարիզի Դեֆանս թաղամասը կամ օդանավակայանը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ն զգուշացրել է Իտալիայում և Վատիկանում հնարավոր ահաբեկչությունների մասին

CNN. «Իսլամական պետությունը» սպառնում է Նյու Յորքին

Օլանդ. ՌԴ և ԱՄՆ հետ կոալիցիայի դեպքում վճռական հարված կհասցվի ԻՊ-ին

Եվրահանձնաժողովի նախագահը կողմ է ԵՄ բանակի ստեղծմանը

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---