CNN. «Իսլամական պետությունը» սպառնում է Նյու Յորքին19 նոյեմբերի 2015 - 11:47 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» խմբավորումը սպառնում է ահաբեկչական գործողություններ իրականացնել Նյու Յորքում, հայտնել է CNN հեռուստաալիքը` տեսանյութի վրա հղումով, որն ինչպես ենթադրվում է, նկարահանել են ահաբեկիչները: «Իսլամական պետության» ահաբեկիչները տեսահոլովակ են նկարահանել, որտեղ անհայտ տղամարդը ռումբ է թաքցնում բաճկոնի տակ: Ըստ ԶԼՄ-ների, մահապարտը ծրագրում է պայթեցնել ինքն իրեն Նյու Յորքի մարդաշատ վայրերից մեկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հաղորդագրություններ եղան այն մասին, որ ԻՊ գրոհայինները մտադիր են ահաբեկչություն իրականացնել Վաշինգտոնում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |