Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 622.643 ընտրող կամ ընտրողների 24.26%-ը

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 622.643 ընտրող կամ ընտրողների 24.26%-ը

PanARMENIAN.Net - Ժամը 14։00-ի դրությամբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 622 հազար 643 ընտրող կամ քվեարկելու իրավքունքով քաղաքացիների 24.26%-ը։ Այս մասին ԿԸՀ մամուլի կենտրոնում հայտնել է ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեկտեմբերի 6-ին քվեարկում են կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների համար: Առավոտյան ժամը 08:00-ից գործում է 1997 ընտրատեղամաս, որոնք կփակվեն ժամը 20:00-ին: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, դրան պիտի մասնակցի գրանցված 2 մլն 550 հազար 323 ընտրողի առնվազն 25%-ը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ: Նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին:

Շահսուվարյանը տեղեկացրել է, որ Երևանում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 196 հազար 596 ընտրող կամ նրանց 23.24%-ը, Արարագածոտնի մարզում՝ 30 հազար 19 ընտրող կամ նրանց 26.02%-ը, գրում է Tert.am-ը:

Արարատի մարզում քվեարկությանը մասնակցել է 66 հազար 341 ընտրող կամ նրանն 30.46%-ը, Արմավիրում՝ 57 հազար 391 ընտրող կամ 25%-ը, Գեղարքունիքում՝ 43 հազար 721 ընտրող կամ 23.27%-ը, Լոռու մարզում՝ 52 հազար 333 ընտրող կամ նրանց 21.98%-ը։

Կոտայքի մարզում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 54 հազար 769 ընտրող կամ նրանց 23.25%-ը, Շիրակի մարզում՝ 43 հազար 359 ընտրող կամ 18.81%-ը, Սյունիքում՝ 37 հազ. 73 ընտրող կամ 33.87%-ը, Վայոց ձորի մարզում՝ 13 հազար 321 ընտրող կամ 28.25%-ը և Տավուշի մարզում՝ 27 հազար 720 ընտրող կամ 25.32%-ը։

Տեղեկատվությունը ստացվել է էլեկտրոնային տարբերակով։

Կարդացեք նաև՝ Հայաստանը քվեարկում է Սահմանադրության փոփոխությունների համար (թարմացվող)

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
---