ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ԵՏՄ-ից ներմուծվող մեքենաներից ԱԱՀ-ն չգանձելու մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ԵՏՄ-ից ներմուծվող մեքենաներից ԱԱՀ-ն չգանձելու մասին օրենքի նախագիծը

PanARMENIAN.Net - 107 «կողմ», «դեմ» 0, «ձեռնպահ»` 0 ձայներով Ազգային ժողովն 1-րդ ընթերցմամբ ընդունել է կառավարության և պատգամավորներ Վարդան Այվազյանի, Միքայել Մելքումյանի, Խաչատուր Քոքոբելյանի` ԵՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծումից ավելացված արժեքի 20-տոկոսանոց հարկը չգանձելու մասին օրենքի նախագիծը, հայտնում է Tert.am-ը:

ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայան փետրվարի սկզբին հայտարարեց, որ ԱԱՀ-ի հարկումը հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային պահանջներին: ՀՀ Կառավարությունը մարտի 10-ի նիստում հավանություն տվեց ԵՏՄ տարածքից ավտոմեքենաների ներկրումը ԱԱՀ-ով հարկվող գործարք չդիտարկելու նախագծին:

Վարման կարգի հետ կապված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նկատել է, որ ինքը 2 դիտողություն ունի՝ արդյո՞ք 1 մեքենան դիտարկվում է որպես մաքսային քանակություն և դիտարկում երկրորդ` ի՞նչ է արվելու այն գումարի հետ, որը գանձվել է 2015-ին:

Հարցին պատասխանած հիմնական զեկուցող Վարդան Այվազյանը նկատել է. «Դա օրենքի հետադարձ ուժն է, ինչը չի նախատեսվում, պետք է առանձին օրենսդրական քննարկում կատարվի»:

2015-ին միայն ԵՏՄ-ից ներկրված մեքենաների դիմաց գանձվել էր 44 միլիարդ դրամ:

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրն ուժ մեջ է մտել 2014-ին: Հայաստանը միացել է ԵՏՄ-ին 2015-ի հունվարի 1-ից: Միավորման անդամ են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Հիմնական նպատակն է մաքսային ծախսերի նվազեցումը, մրցակցութան աճը ԵՏՄ անդամ երկրների շուկաներում, արտադրության աճը: Միության մասնակիցները մտադիր են նաև առնվազն 25%-ով ավելացնել իրենց երկրների ՀՆԱ-ն ինտեգրման հաշվին:

ԵՏՄ-ի հետ ՀՀ վավերացված պայմանագիրը նախատեսում է անցումային շրջան՝ 1-8 տարի ժամկետով, ԵՏՄ Միասնական մաքսային սակագներից տարբերվող Հայաստանի ներկրման մաքսային տուրքերի համապատասխանեցման համար: 12-60 ամիս ժամկետ է տրվում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ներմուծման համար, երեք տարի՝ մտավոր սեփականության իրավունքի և օբյեկտների պահպանության ու պաշտպանության հարցերի համաձայնեցման համար: Անցումային շրջանում ԵՏՄ անդամ երկրներն իրավունք ունեն հատուկ կարգ սահմանել իրենց տարածք Հայաստան ներմուծվող ապրանքների ներկրման համար:

Ընթերցեք նաև. Նախկինում ԵՏՄ-ից մեքենա ներմուծած քաղաքացիներին ԱԱՀ չեն վերադարձնի

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---