Նախկինում ԵՏՄ-ից մեքենա ներմուծած քաղաքացիներին ԱԱՀ չեն վերադարձնի

Նախկինում ԵՏՄ-ից մեքենա ներմուծած քաղաքացիներին ԱԱՀ չեն վերադարձնի

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության տարածքից Հայաստան ներկրվող ավտոմեքենաներից ԱԱՀ գանձումը վերացնող օրենքը հետադարձ ուժ չի ունենա, այսպիսով՝ նախկինում նորմուծված մեքենաների սեփականատերերը վճարված գումարները հետ չեն ստանա:

Հարցը քննարկվել է մարտի 14-ի ԱԺ նիստի ընթացքում:Tert.am hաղորդմամբ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցրեց, ինչ է լինելու այն քաղաքացիների հետ, ովքեր արդեն բերել են մեքենա ու մուծել ԱԱՀ-ն, արդյոք նրանց գումարը հետ է վերադարձվելու: Զեկուցող պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, թե օրենքը նման հետընթաց գործընթաց չի նախատեսում:

Միաժամանակ Այվազյանը հիշեցրեց, որ օրենքը վերաբերվելու է միայն տարին մեկ անգամ մեքենա ներմուծող քաղաքացիներին:

ՏՄ նախարար Տատյանա Վալովայան փետրվարի սկզբին հայտարարեց, որ ԱԱՀ-ի գանձումը հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային պահանջներին: Փետրվարի 17-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը` մեկնաբանելով խնդիրը, հայտարարեց, որ ԱԱՀ գանձումը շարունակվելու է: Սակայն արդեն փետրվարի 25-ին կառավարությունն ընդունեց տվյալ դեպքում ԱԱՀ վերացումը նախատեսող որոշում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---