Ստամբուլի ահաբեկչության հետևանքով հայ է վիրավորվել

Ստամբուլի ահաբեկչության հետևանքով  հայ է վիրավորվել

PanARMENIAN.Net - Ստամբուլում մարտի 19-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է մեկ հայ։ 40-ամյա Օքսան Խաչանյանը գտնվել է աշխատավայրում։

Նրան տեղափոխել են հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է Armradio-ն։

Մարտի 19-ին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում հզոր պայթյուն է որոտացել: CNNTurk-ի տեղեկացմամբ՝ պայթյունն իրականացրել է մահապարտը, ում վրա ամրակցված են եղել պայթուցիկ նյութեր: Վերջինս իրեն պայթեցրել է զբոսաշրջիկների խմբի կողքով անցնելիս:

Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ ահաբեկչության հետևանքով 5 հոգի զոհվել է, 36-ը՝ վիրավորվել: Վիրավորներից 12-ը օտարերկրացիներ են:

Մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել 37 մարդ, ևս 125-ը վիրավորվել է: Պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում, տրանսպորտային աշխույժ հանգույցում, արդարադատության և ներքին գործերի նախարարություններից ոչ հեռու: Ականատեսների վկայությամբ, պայթել է տարածքում տեղակայված ավտոմեքենան:Թուրք պաշտոնյաներն ի դեմս Անկարայի քաղաքապետի պայթյունի համար մեղադրել են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը:

Անկարայի պայթյունն արդեն 5-րդ խոշոր ահաբեկչկան գործողությունն է Թուրքիայում վերջին ամիսներին, ընդհանուր առմամբ այդ գործողությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է զոհվել: 3 ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձել է «Իսլամական պետությունը», իսկ փետրվարի 18-ի Անկարայի ահաբեկչության համար` «Քրդտսանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Բացի այդ, մոտ 270 թուրք զինծառայող ու ոստիկան է զոհվել վերջին ամիսներին երկրի հարավ-արևելքում Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ բախումներում:

Կարդացեք նաև՝ Թուրքիայի արևելքում կանխվել է մեծ ահաբեկչություն. Հայտնաբերվել է 650 կգ պայթուցիկ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---