Երևանում մարտի 25-26-ը տեղումներ են սպասվում. Հնարավոր է քամու ուժգնացում

Երևանում  մարտի 25-26-ը տեղումներ են սպասվում.  Հնարավոր է քամու ուժգնացում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մարտի 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Մարտի 25-ին հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ արագությամբ:

Երևանում մարտի 25-26-ը օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 27-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 25-ին հնարավոր է քամու ուժգնացում‵ 18-20 մ/վրկ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախնական տեղեկություններ է հրապարակել հանրապետության տարածքում մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին: Նախարարությունը նախնական տվյալներ է հրապարակել նաև մարտի 21-ի ցուրտ գիշերվա հետևանքների մասին:

Կարդացեք նաև՝ Գյուղնախարարության խորհուրդը. Այգին պատել ծխածածկույթով՝ ցրտահարության դեմ

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---