ԶԼՄ-ներ. Սիրիայում ոչնչացվել է ԻՊ պարագլուխներից մեկը

ԶԼՄ-ներ. Սիրիայում ոչնչացվել է ԻՊ պարագլուխներից մեկը

PanARMENIAN.Net - ԱՄՆ զինծառայողները մարտի 25-ին Սիրիայի տարածքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում երկրորդ դիրքը զբաղեցնող ղեկավարին, հայտնում է «Ինտերֆաքսն» ամերիկյան աղբյուրների վրա հղումով: Խոսքն ահաբեկիչ Հաջի Իմամի մասին է, որը հայտնի է տարբեր անուններով` Աբդ ալ Ռահման Մուստաֆա ալ Կադուլի, Աբու Ալա ալ Աֆրի:

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը մարտի 25-ին հաստատել է այդ տեղեկությունը: «Ոչնչացվել է ԻՊ մի քանի պարագլուխ` այդ թվում, ինչպես կարծում ենք, Հաջի Իմամը»,-հայտարարել է Քարթերը մամուլի ասուլիսում:

2015-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց Հաջի Իմամի գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար 7 մլն դոլար պարգևավճար սահմանելու մասին: Այն ժամանակ հայտարարվեց, որ գրոհայինն «Ալ Քայիդայի» կազմում եղել է Իրաքի տարածքում և ոչնչացվել է մայիսի 2015-ին: Սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը պաշտոնապես չհաստատվեց:

Ընթերցեք նաև. Աղբյուր. ԻՊ գրոհայինները Եվրոպայում հարձակումների մի քանի թիրախ են ընտրել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---