Աղբյուր. ԻՊ-ի գրոհայինները Եվրոպայում հարձակումների մի քանի թիրախ են ընտրել

Աղբյուր.  ԻՊ-ի գրոհայինները Եվրոպայում հարձակումների մի քանի թիրախ են ընտրել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները նոր ահաբեկչություններ են նախապատրաստում Եվրոպայում, որոնք գտնվում են նախապատրաստման տարբեր փուլերում: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը` ԱՄՆ-ում աղբյուրների հղումով:

Նշվում է, որ այդ տեղեկությունները հաղորդողների և էլեկտրոնային ստուգման տվյալները վերջին մի քանի ամիսների ընթացքում ցույց են տալիս, որ ԻՊ-ի գրոհայինները Եվրոպայում հարձակումների մի քանի թիրախ են ընտրել, գրում է Tert.am-ը։

Ամերիկյան հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցները հայտնել են, որ թեև ահաբեկիչները չեն կարողացել իրականացնել մի քանի հարձակում, որոնց իրականացման մոտավոր ժամանակը և վայրը հայտնի է եղել, ԻՊ-ի կողմնակիցներն առանձնանում են ճկունությամբ` իրենց պլանների խափանման դեպքում:

«Կան վկայություններ, որ նրանք շրջում են Եվրոպայով, սակայն դեռևս չեն կողմնորոշվել և նոր հարձակման հույս ունեն»,- նշել է աղբյուրը:

Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում:

Կարդացեք նաև՝ Ահաբեկիչները ծրագրում էին ատոմակայան պայթեցնել Բելգիայում

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---