Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը՝ France24-ին․ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ժամանակն է

Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը՝ France24-ին․ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ժամանակն է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ապրիլի 4-ին France24-ի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանդեպ ագրեիսային։

Նա ժխտել է Ադրբեջանի կողմից միակողմանի հրադադարի հայտարարությունը՝ նշելով․ «Չկա հրադադար։ Այն միայն հայտարարություն է Ադրբեջանի կողմից։ Ադբեջանն այս պահից 3 ժամ առաջ շարունակ ռմբակոծում է Լեռնային Ղարաբաղի քաղաքները՝ հատկապես Մարտակերտը, որը գտնվում է հյուսիսում, և սպանում քաղաքի խաղաղ բնակիչներին»,- մեջբերում է Panorama.am-ը։

Հաղորդավարի հարցին, թե արդյոք միջազգային հանրությունն այս կոնֆլիկտին չի միջամտում, ԼՂ ներկայացուցիչը մեկնաբանել է, որ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը փորձում է գտնել հակամարտության լուծումը։

«Միջազգային հանրությունը հանդես եկել է հայտարարություններով, սակայն ժամանակն է, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, քանի որ, ինչպես արդեն ասացի, քաղաքացիական բնակչությունն է ռմբակոծվում ու սպանվում, և մենք չենք կարող բավարարվել միայն հայտարարություններով»։

ԼՂ ներկայացուցիչը նշել է, որ հրադադարի ստորագրումից ի վեր 22 տարվա մեջ սա առաջին դեպքն է, որ Ադրբեջանն այսպիսի ուժեղ հարձակում է գործում և ռմբակոծում Լեռնային Ղարաբաղի քաղաքները։

ԼՂ ՊԲ տվյալներով,ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և 18 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Կարդացեք նաև՝ ԱՄՆ կոնգրեսական Շերմանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ իրենք են նախահարձակ եղել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---