ԼՂՀ ԱԳՆ. Մոնիտորինգի ժամանակ ԵԱՀԿ-ի անվտանգությունն ապահովելու հարցում Ադրբեջանի համաձայնությունը դեռ չկա

ԼՂՀ ԱԳՆ. Մոնիտորինգի ժամանակ ԵԱՀԿ-ի անվտանգությունն ապահովելու հարցում Ադրբեջանի համաձայնությունը դեռ չկա

PanARMENIAN.Net - Ադրբեջանը ԵԱՀԿ-ին անվտանգության երաշխիքներ դեռևս չի տվել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրում մոնիտորինգ իրականացնելու համար: Այդ մասին տեղեկացրել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարի մամլո խոսնակ Անի Սարգսյանը:

Ավելի վաղ ԼՂՀ արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 6-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը դիմել էր ղարաբաղյան կողմին՝ շփման գծում, մասնավորապես, Սեյսուլան բնակավայրի մոտ մոնիտորինգ իրականացնելու թույլտվություն և աջակցություն ստանալու խնդրանքով:

«ԼՂՀ իշխանությունները նշված շրջանում մոնիտորինգ իրականացնելու համար տվել են համաձայնություն և պատրաստակամություն են հայտնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել մոնիտորինգի մասնակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Մոնիտորինգը շփման գծում իրականացվում է երկու կողմերի՝ Ադրբեջանի ու ԼՂՀ-ի անվտանգության ապահովման պարագայում: Մինչ այժմ մենք չունենք տեղեկություն ադրբեջանական կողմի դրական պատասխանի վերաբերյալ»,- ասել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, մեջբերում է Panorama.am-ը:

Մեդվեդև. Եթե Մոսկվան զենք չվաճառի ՀՀ-ին և Ադրբեջանին, դա ուրիշները կանեն

Ազնավուրը Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---