ԿԽՄԿ. Ռազմագերիների առկայության մասին տեղեկատվություն կողմերից չենք ստացել

ԿԽՄԿ. Ռազմագերիների առկայության մասին տեղեկատվություն  կողմերից չենք ստացել

PanARMENIAN.Net - Հայկական կողմից անհետ կորած զինծառայողին գտնելու ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ակտիվ գործընթաց չի իրականացնում: Այս մասին ապրիլի 12-ին տեղեկացրել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին:

«Մենք շարունակում ենք մնալ կապի մեջ կողմերի հետ, բայց կոնկրետ ձեր նշած հարցի շուրջ առայժմ որևէ ընթացքի մասին ասել չենք կարող», ասել է Ամատունին, գրում է Panorama.am-ը:

Անդրադառնալով ռազմական չորսօրյա գործողությունների հետևանքով հնարավոր ռազմագերիների վերաբերյալ հարցին, նա նշել է. «Այս պահին, այսօրվա դրությամբ մենք որևէ պաշտոնական հաստատում ռազմագերիների առկայության վերաբերյալ որևէ կողմից չենք ստացել: Մենք համաձայն մեր մանդատի, իրավունք ունենք այցելելու ռազմագերիներին, երբ կողմերից ստանանք այդ մասին հաստատում»:

Նրա խոսքով, իրենց կազմակերպությունը, «որպես մարդասիրական միջնորդ», առաջարկել է կողմերին աջակցություն կազմակերպությանը վերաբերող բոլոր ուղղություններով:

«Եթե այդ հարցերով կա հաստատում, շարունակում ենք զբաղվել այդ ուղղությամբ: Կողմերի հետ մեր երկխոսությունը շարունակվում է», - ասել է Ամատունին:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 95 հոգու զոհվելու, 39 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: Մեկ զինծառայող անհետ կորած է համարվում:

Փոխնախարարը՝ ԿԽՄԿ-ին. Հայկական կողմին հանձնված մարմինները ենթարկվել են դիակապտության և անարգանքի

Պատերազմի կանոնները հակամարտող կողմերի համար. Ինչ է իրենից ներկայացնում Ժնևի կոնվենցիան

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---