Պատերազմի կանոնները հակամարտող կողմերի համարԻնչ է իրենից ներկայացնում Ժնևի կոնվենցիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1949 թ. Միջազգային կարմիր խաչի հովանու ներքո ստորագրվեց Ժնևի կոնվենցիան` ռազմական գործողությունների ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության վերաբերյալ: 12 ապրիլի 2016 PanARMENIAN.Net - Կոնվենցիան վավերացրել է 196 երկիր: Սա հզոր «նախագիծ էր», որը կոչված էր սահմանափակելու մարդկանց տառապանքները զինված հակամարտությունների ժամանակ: Որքանո՞վ է գործում այդ կոնվենցիան այսօր: Կյանքը ցույց է տալիս, որ պատերազմող կողմերը դրա կանոնները, որոշ բացառություններով, չեն կիրառում: Սիրիայի, Եմենի, Մալիի, Կոտ դ’ Իվուարի, Իրաքի, Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում պատերազմի մարտավարությունը շատ հաճախ ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են պաշարումը, հարձակումները հիվանդանոցների վրա, սեռական բռնությունը խաղաղ բնակչության շրջանում և ռազմագերիների գնդակահարությունը: Ուստի հարց է առաջանում` որքանո՞վ է ակտուալ կոնվենցիան ժամանակակից պատերազմի պայմաններում, քանի որ այդ դրույթները գրվել են դեռ այն ժամանակ, երբ պատերազմներն ամբողջ բանակներ էին վարում մարտի դաշտերում: Իսկ ժամանակակից պատերազմի թատերաբեմը կարող է լինել, օրինակ, ջրամատակարարման ինչ-որ կառույցի հարևանությամբ, որով ջուր է մատակարարվում բնակչությանը, դպրոցներին, հիվանդանոցներին` այդ ամենը կոնվենցիայի կոպիտ խախտում է, այդ գործողությունները համարվում են ռազմական հանցագործություն, որոնց համար պատիժ է նախատեսված որպես մարդկության դեմ հանցագործությունների: Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր երկիր պարտավոր է հետախուզել Կոնվենցիայի դրույթները խախտող անձանց և դատել նրանց անկախ նրանց քաղաքացիությունից: 1993 թ. ՄԱԿ ԱԽ-ն ներառեց կոնվենցիան միջազգային իրավունքի սովորական նորմերի ցանկում` կատարման համար պարտադիր դարձնելով փաստաթուղթը ոչ միայն այն ստորագրած երկրների, այլև ռազմական հակամարտության մասնակից ցանկացած երկրի համար: Ժնևի կոնվենցիան մշակվել է այն ժամանակ, երբ կողմերը եկել են փոխադարձ պայմանավորվածության: Բայց երբ շահավետ չէ, նաև չի լինում փոխգործակցության շահագրգռվածություն, ինչը հանգեցնում է կոնվենցիայի ուժային միակողմանի կատարմանը, (օրինակ, Կոսովոյի դեպքում, երբ այդ կոնվենցիայի կանոնները տարածվեցին միայն Սերբիայի վրա, իսկ Կոսովոյի ալբանացիների հանցագործությունները «հաշվի չառնվեցին»), կանոնների երկկողմանի խախտման (օրինակ, իրանա-իրաքյան հակամարտությունը) կամ էլ միակողմանի չկատարմանը (օրինակ, Ադրբեջանի գործողությունները ղարաբաղյան հակամարտության ամբողջ ընթացքում): Ինչ իմաստ կա գործել ըստ կանոնների, եթե ձեր թշնամին դա չի անելու: Այսպես թե այնպես Ժնևի կոնվենցիան պատերազմելու կանոնների մասին հզոր իրավաբանական գործիք է, որի նպատակն է նվազագույնի հասցնել մարդկանց տառապանքները պատերազմի ժամանակ: Ժնևի կոնվենցիայի հիմնական դրույթները. Ժնևի կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են տարբերակել քաղաքացիական բնակչությանն ու ռազմական գործողությունների անմիջական մասնակիցներին` ապահովելու համար քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների պաշտպանությունը: Արգելված են ինչպես հարձակումները քաղաքացիական բնակչության վրա ընդհանուր առմամբ, այնպես էլ առանձին խաղաղ բնակիչների վրա: Գրոհները պետք է ուղղվեն միայն ռազմական օբյեկտների վրա: Անձինք, որոնք չեն մասնակցում կամ դադարել են մասնակցել ռազմական գործողություններին, այդ թվում ռազմագերիները, իրավունք ունեն, որ հարգվի իրենց կյանքի իրավունքը, ինչպես նաև ունեն ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության իրավունք: Այդ մարդկանց պաշտպանությունն ու մարդասիրական վերաբերմունքը նրանց հանդեպ պետք է ապահովվի բոլոր հանգամանքներում, առանց որևէ խտրականության: Արգելվում է սպանել կամ վիրավորել հակառակորդին, որը գերի է հանձնվել կամ այլևս չի կարող մասնակցել մարտական գործողություններին: Արգելված է նաև այնպիսի զենք կիրառել կամ մարտական գործողություններ վարելու այնպիսի մեթոդներ կիրառել, որոնք կարող են անհարկի կորուստներ կամ ավելորդ տառապանքներ պատճառել: Պահանջվում է բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին և հիվանդներին, անկախ նրանից, թե հակամարտության որ կողմին են նրանք դասվում: Անհրաժեշտ է ապահովել բուժանձնակազմի և բուժհաստատությունների, ինչպես նաև նրանց տրանսպորտի և սարքավորումների պաշտպանությունը: Կարմիր խաչի կամ մահիկի պատկերը սպիտակ ֆոնին այդ պաշտպանության նշանն է: Այդ տարբերանշանն օգտագործող մարդիկ և օբյեկտները չեն կարող հարձակման ենթարկվել: Միևնույն ժամանակ չի կարելի տարբերանշանն օգտագործել ոչ իրավաչափ: Ռազմական գործողությունների գերեվարված մասնակիցները և քաղաքացիական անձինք, որոնք հայտնվել են հակառակորդի իշխանության տակ, կյանքի պահպանման, արժանապատվությունը հարգելու, անձնական իրավունքների պաշտպանության ու համոզմունքների (քաղաքական, կրոնական և այլ) իրավունք ունեն: Նրանք պետք է պաշտպանված լինեն ցանկացած բռնի գործողությունից և հետապնդումից: Նրանք ունեն ընտանիքի հետ նամակագրական կապ ունենալու և օգնություն ստանալու իրավունք: Յուրաքանչյուր մարդու պետք է տրվեն հիմնական դատական երաշխիքներ: Կոնվենցիան ստորագրած երկիրը պարտավորվում է դատի տալ այն անձանց, որոնք խախտում են Կոնվենցիայի դրույթները: Կոնվենցիան դադարեցնում է իր գործողությունը գրավյալ տարածքում ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց միայն: PanARMENIAN.Net / Tsets Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |