25  25.04.16 - Պայթյուն է տեղի ունեցել թիվ 63 երթուղու ավտոբուսում Հալաբյան փողոցի վրա

Ոստիկանապետ. Ալիքային պայթյուն է եղել, պայթել է ուղևորներից մեկի իրը

Ոստիկանապետ. Ալիքային պայթյուն է եղել, պայթել է ուղևորներից մեկի իրը

PanARMENIAN.Net - Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունը գազի կամ վառելանյութի հետ կապ չունի, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նրա խոսքով, ավտոբուսն աշխատել է դիզվառելիքով։

«Պայթյունը ոչ թե բեկարոյին է եղել, այլ ալիքաձև»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ պայթել է երկրորդ շարքում նստած ուղևորի իրը։

Հնարավոր ահաբեկչության վարկածը Գասպարյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, նշելով, որ բոլոր տվյալները նախնական են։

Նա նշեց, որ բոլոր վարկածները կարող են 10 րոպեից փոխվել և տեղեկացրեց, որ մոտ երկու ժամից որոշ բաներ կպարզվեն:

Ըստ ոստիկանապետի, Երթևեկության տեսախցիկները ֆիքսել են պայթյունը, դրանցից մեկն էլ վնասվել է. այժմ վերծանվում է տեսախցիկի արձանագրածը։

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն էլ լրագրողներին իր հերթին ասաց, որ հնարավոր բոլոր վարկածները քննարկվում են:

Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանի փոխանցմամբ՝ ՔՕ 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրգործ է հարուցվել, այն է՝ սպառողների կյանքին սպառնացող ծառայություն, որը հանգեցրել է 2 կամ ավելի զոհերի։

Մինչև այդ «Արմենիա» ԲԿ-ում ճեպազրույցի ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել է, որ հիվանդանոց տեղափոխվածներից 3-ը կին են, որոնցից մեկը՝ հղի, և 3-ը տղամարդ, որոնցից մեկը՝ 14 տարեկան, գրում է Tert.am-ը։

Ըստ նախարարի՝ երկուսին վիրահատում են. բոլորի վիճակը գնահատվում է ծանր՝ 4-ը կայուն ծանր են, վիրահատվողների վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Նախարարի խոսքով՝ այս պահին բոլորի վիճակը վերահսկելի է, նրանք հիվանդանոց են տեղափոխվել այրվածքներով բեկորային վնասվածքներով և սալջարդներով։

Նախարարի խոսքով՝ հղի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։

Ապրիլի 25-ին, Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է որոտացել 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում:

Ժամը 23:56-ի դրությամբ կա 7 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Կա 2 զոհ:

Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Կարդացեք նաև՝ Պայթյուն ավտոբուսում՝ Հալաբյան փողոցում. 2 զոհ կա, 7 տուժած (թարմացվում է)

Քաղաքապետարան. Հալաբյանից՝ Արզումանյան միջանկյալ հատվածում երթևեկությունը կսահմանափակվի

Նախագահի խոսնակը՝ պայթյունի մասին. Ոստիկանությունը կուժեղացնի պարեկապահակային ծառայությունը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---