ԶԼՄ-ներ. «Արսենալը» Մխիթարյանին ավելի քան $7.5 մլն տարեկան աշխատավարձ է առաջարկել

ԶԼՄ-ներ. «Արսենալը» Մխիթարյանին ավելի քան $7.5 մլն տարեկան աշխատավարձ է առաջարկել

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալը» շրջանցում է Թուրինի «Յուվենտուսին» Հայաստանի հավաքականի ու դորթմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում:

Իտալական Tutto Mercato-ն գրում է, որ անգլիական ակումբը մոտ $32 մլն է առաջարկել Մխիթարյանի համար: «Բորուսիայի» ու «Արսենալի» բանակցությունները կարող են ավարտվել կարճ ժամանակում՝ «Յուվենտուսին» խաղից դուրս թողնելով:

Անգլիական ակումբը փորձում է գերել Մխիթարյանին նաև բարձր աշխատավարձով: Ինչպես հայտնում է Bleacher Report-ը, Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը Լոնդոնում կկազմի մոտ 100 հազար ֆունտ՝ ավելի քան $7.5 մլն տարվա ընթացքում:

Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, ամռանը կփոխի ակումբը, քանի որ «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: «Յուվենտուսը» հուսով է այս ամառ իր կազմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, չնայած, որ նրանով հետաքրքրվում է նաև «Արսենալը»:

Կարդացեք նաև. Աղբյուր. «Չելսին» Մխիթարյանի համար 60 մլն եվրոյից ավելի է առաջարկել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---