Աղբյուր. «Չելսին» Մխիթարյանի համար 60 մլն եվրոյից ավելի է առաջարկել

Աղբյուր. «Չելսին» Մխիթարյանի համար 60 մլն եվրոյից ավելի է առաջարկել

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հայտնում է BamS-ը:

Ըստ աղբյուրի, անգլիական ակումբն արդեն 60 մլն եվրոյից ավելի է առաջարկել Մխիթարյանի համար և մտադիր է շարունակել պայքարը նրան ձեռք բերելու համար, հայտնում է championat.com-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Transfermarkt տվալներով, հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն աճել է 2 մլն եվրոյով՝ դառնալով 30 մլն եվրո: Ս

Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, ամռանը կփոխի ակումբը, քանի որ «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: «Յուվենտուսը» հուսով է այս ամառ իր կազմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, չնայած, որ նրանով հետաքրքրվում է նաև «Արսենալը»:

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը շատ հզոր և արդյունավետ խաղ է ցուցադրում: Նա մասնակցել է Գերմանիայի առաջնության 29 խաղի` դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպայի լիգայում Մխիթարյանը մասնակցել է 15 խաղի` դառնալով 7 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Ընթերցեք նաև. Մխիթարյանի տրանսֆերային արժեքն աճել է ևս 2 մլն եվրոյով

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---