Որդան կարմիրը կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվելու համար 6 հունիսի 2016 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Որդան կարմիր ներկը «Սարդ» խանութների ցանցի կողմից կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին` ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու համար: Այս մասին տեղեկացնում է «Սարդ» խանութների ցանցի հասարակայնության հետ կապերի բաժինը: «Շուտով Որդան կարմիրը գրանցելու առաջարկը կներկայացնենք Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովին», - ասված է հաղորդագրույան մեջ: Ներկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում արդեն գրանցված են հայկական խաչքարը, դուդուկը, «Սասունցի Դավիթ» էպոսը և լավաշը: Նշվում է, որ Եվրոպական ամենաբարձրակարգ ներկերն անգամ ունեն առավելագույնը մի քանի տասնամյակի երաշխիք, այնինչ Որդան կարմիրն իր գույնը պահպանում է հազարամայակներով: Մինչ օրս դրա հետքերը հայտնաբերվում են հազարամյակների վաղեմության հայկական կոթողների ավերակներում և հնագույն մատյաններում: Առաջին դարի հռոմեացի բնագետ Պլինիոս Ավագը հավաստում է, որ Հայաստանից համաշխարհային շուկա արտահանվող հիմնական ապրանքների ցուցակն սկսվում էր Որդան կարմիրով: Այդ ներկի մասին բազմաթիվ վկայություններ կան օտար և հայ պատմիչների երկերում: Այն համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկը, կոչվել «Արևելքի հրաշք» և «Արքայական ծիրանի»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |