Արարատյան թեմի առաջնորդը՝ Աթեշյանի նամակի մասին. «Ինքս երբեք չէի անի, սակայն դատապարտել չեմ կարող»

Արարատյան  թեմի առաջնորդը՝  Աթեշյանի  նամակի մասին.  «Ինքս երբեք չէի անի, սակայն դատապարտել չեմ կարող»

PanARMENIAN.Net - Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, անդրադառնալով Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանին գրած նամակին, նշել է, որ դժվարանում է բացատրել այս քայլը:

Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»:

«Ես չեմ կարող հասկանալ՝ ինչու է դա արել: Ընդունելի չէ, սակայն ես չեմ դատապարտողն իրեն: Ես էլ նրա նման մի եկեղեցական եմ, չեմ կարող դատապարտել»:

Հարցին, թե նրա նման ասելով ի՞նչ ի նկատի ոինի, այսինքն՝ ինքն է՞լ նման բան կարող որ անել, Կճոյանը պատասխանել է. «Երբեք: Բայց հետ կանճելու մասով Մայր Աթոռի փոխարեն իրավասու չեմ պատասխանել», մեջբերում է Tert.am-ը:

Հունիսի 8-ին ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ չի անդրադառնա քննարկվող թեմային ու կխոսի Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակի մասին՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:

«Աննախադեպ խայտառակություն է հայոց պատմության մեջ Պոլսո արքեպիսկոպոսի անբարո նամակը: Սա պետական, ազգային դավաճանություն է բարձրաստիճան հոգեւորականի կողմից, որը հայոց պատմության մեջ չի եղել: Թուրքիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ են դիմել մեզ այս հարցով: Մենք ակնկալում ենք, որ Հայոց կաթողիկոսը իրեն վերապահված լիազորություններով դնի Պոլսո հայոց պատրիարքին կարգալույծ անելու հարցը: Նման անբարո նամակ էրդողանին երբեք չի եղել: Սա բոլորիս ամոթն է ու պետք է հետեւություններ անենք», - ասել է Զոհրաբյանը:

Կարդացեք նաև՝ Վահրամ քահանա Մելիքյանը` Էրդողանին Աթեշյանի նամակի մասին. Ցավում ենք, բայց չենք բացառում հարկադրանքը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---