Գերմանիայի արձագանքը՝ ՆԱՏՕ-ի ռազմաբազա մուտքի արգելքին. Տեղակայման այլընտրանք պետք է փնտրենք

Գերմանիայի արձագանքը՝   ՆԱՏՕ-ի  ռազմաբազա մուտքի արգելքին. Տեղակայման այլընտրանք պետք է փնտրենք

PanARMENIAN.Net - Գերմանիայի քաղաքական շրջանակներն արձագանքել են թուրք պաշտոնյաների կողմից Գերմանիայի պաշտպանության առաջին փոխնախարարի գլխավորած պատվիրակության` Ինջիրլիքի ռազմաբազա մուտքի արգելմանը:

Հունիսի 23-ին Անկարան թույլ չի տվել գերմանական պատվիրակությանն այցելել թուրքական «Ինջիրլիք» բազա, որտեղ տեղակայված է ՆԱՏՕ-ի ավիաբազան։ Պատվիրակության կազմում է եղել նաև Պաշտպանության նախարարության պետական քարտուղար Ռալֆ Բրաուկզիպեն։ Գրավոր բացատրություն թուրքական կառավարությունը Գերմանիայի պաշտպանության նախարարությանը դեռևս չի տվել, սակայն, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` Անկարան այս մերժումը պայմանավորում է 2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումով։

Միջադեպին արձագանքել է «Սոցիալ-Քրիստոնեական միություն» կուսակցության ներկայացուցիչ, Դաշնային խորհրդարանի արտաքին և անվտանգության քաղաքականության պատասխանատու Ֆլորիան Հահնը: Նա մասնավորապես ասել է. «Սա որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող և ՆԱՏՕ-ի գործընկերոջ հանդեպ անպատասխանատու վերաբերմունք է», թուրքական Gercekgundem.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հահնը, որը հաշվարկված սադրանք է անվանել Թուրքիայի այս քայլը, հայտարարել է, որ իրենք իրենց կոծանիչները տեղակայելու համար պետք է այլընտրանք փնտրեն Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազային և որպես ամենահավանական տարբերակ նշել է Հորդանանանի մայրաքաղաք Ամմանում գտնվող ռազմաբազայի օգտագործումը:

Թեմային անդրադարձել է նաև Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ֆրանց Ժոզեֆ Յունգը` անհրաժեշտ համարելով համարժեք պատասխան քայլ ձեռնարկել Թուրքիայի դեմ:

Գերմանիայի Կանաչների կուսակցության պաշտպանության ոլորտի փորձագետ Թոբիաս Լինդներն ևս արտահայտվել է Ինջիրլիքի ռազմաբազայից օգտվելուց հրաժարվելու մտքի օգտին:

2016-ի հունվարից գերմանական հետախույզ ինքնաթիռներն օգտագործվում են Սիրիայում օդային հետախուզություն իրականացնելու համար:

Սա Անկարայի առաջին մերժումը չէ Բեռլինին։ Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումից հետո Թուրքիան առկախեց գերմանացի լրագրողների այցը «Ինջիրլիք» բազա՝ այդ որոշումը հիմնավորելով անվտանգության նկատառումներով։

Բունդեսթագի այս որոշումից հետո թուրքական Kanal հեռուստաալիքը մերժել էր վերահեռարձակել գերմանական ZDF հեռուստաընկերության պատրաստած մանկական հեռուստածրագիրը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---