59  24.06.16 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ժամանումը Հայաստան

Հռոմի պապը Հայաստանում է. Թարմացվող (վիդեո)

Հռոմի պապը Հայաստանում է. Թարմացվող

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը տեղական ժամանակով 15:00-ին վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Անցկացվեց դիմավորման պաշտոնական արարողությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի մասնակցությամբ:

Դիմավորումն ուղեկցվել է Պատվո պահակախմբի քայլերթով ու ՀՀ ԶՈւ նվագախմի կատարումով:

Հռոմի պապին դիմավորել է նաև մանկական երգչախումբը, ժամանման պահին երեխաները մատուցել են հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրան և լավաշ:

19:40 Պապը կրկին ասում է «ցեղասպանություն»՝ բնութագրելով հայերի ոչնչացումը, շեղվելով նախապես պատրաստված ելույթից

18:02 Ֆրանցիսկոսին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Առանձնազրույցից առաջ նախագահը շնորհակալություն հայտնել Պապին՝ Հայաստան այցելելու համար: «Մենք երախտապարտ ենք ձեզ մեր հրավերն ընդունելու ու քրիստոնյա առաջին երկիրը այցելելու համար: Շատ շնորհակալ ենք մեր հինավուրց հողին ու բազմաչարչար ժողովրդին օրհնություն ու ջերմություն բերելու համար: Բարով եք եկել Հայաստան», - ասե է նա:

16:46 Հայաստանի ճանապարհին Պապը նաև հասցրել է մեկնաբանել բրիտանական հանրաքվեի արդյունքները. իր խոսքերով, դե բրիտանական ժողովրդի կամքն է եղել

16:29 Քրիստոսի հավատը Հայաստանի համար սեփական ինքնության բաղկացուցիչ է, հայտարարել է Հռոմի պապը Մայր աթոռում կայացած Բարիգալստյան արարողության ժամանակ:

15:44 ԿԲ-ն Հռոմի պապի այցին նվիրված հուշամեդալ է թողարկել:

15:35 Մեկնարկել էԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը Էջմիածնի Մայր Տաճարում:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Էջմիածին է ժամանել հայ հոգևորականների ուղեկցությամբ: Մայր Տաճարում Հռոմի պապին դիմավորել են երեխաները՝ Վատիկանի և ՀՀ-ի դրոշներով:

Մայր Տաճար են եկել բազմաթիվ քաղաքացիներ՝ Պապի օրհնությունը ստանալու: Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունն ուղեկցվել է Հոգևոր երգչախմբի կատարմամբ:

Մուտք գործելով Մայր տաճար` Պապը համբուրել է Սբ Ավետարանն ու Սբ Խաչը: Նա օրհնել է Մայր տաճարում հավաքվածներին, ընթերցել է «Ի մեջ տաճարիս» աղոթքը:

16: 35 Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Էջմիածնում Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողության ժամանակ հայտարարել է, որ Հայ ազգի համար քրիստոնեությունն ինքնության կարևոր բաղկացուցիչներից մեկն է, որը հայերը պահպանել են ուժով և ժրաջանությամբ:

17:14 Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր տաճարում ողջունի խոսք է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ «Հրաշափառի» բարիգալստյան արարողության ժամանակ:

18:00Մեկնարկել է ողջույնի արարողությունը՝ ՀՀ նախագահի նստավայրում: Հռոմի Պապը և Հայաստանի նախագահը հանդես կգան ելույթներով:

Հռոմի պապի Հայաստանի Հանրապետություն եռօրյա այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Կարդացեք նաև՝ Երբ և որտեղ է լինելու Հռոմի պապը. Ժամանակացույցն ու փակ փողոցների ցանկը

ԿԲ-ն Հռոմի պապի այցին նվիրված հուշամեդալ է թողարկել

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---