Հալեպում կատաղի մարտեր են. Ահաբեկիչներն անդադար գրոհում են

Հալեպում կատաղի մարտեր են. Ահաբեկիչներն անդադար գրոհում են

PanARMENIAN.Net - Սիրիայի բանակն արդեն երկրորդ օրն է հետ է մղում «Ջեյշ ալ Ֆաթհ» ահաբեկչական խմբավորման գրոհները Հալեպի հյուսիսային արվարձանում` Մալլյահում: Ահաբեկիչները մեծ կորուստներ են կրում, հայտնել է Sputnik-ը:

Սիրիական բանակի սպան հայտնել է գործակալությանը, որ կառավարական ուժերը ոչնչացրել են 4 տանկ, ինքնաշեն հրթիռային կայանքներ, 5 ամենագնաց գրոհայինների հետ, 3 զրահամեքենա: Ոչնչացվել են նաև ահաբեկիչների օպերատիվ շտաբերը:

Ըստ սիրիացի զինվորականների, բանակին հաջողվել է հետ մղել գրոհայիններին Մալլյահից: Գրոհին մասնակցում են վարձկաններ, այդ թվում Թուրքիայից, արաբական երկրներից, այլ պետություններից: Կատաղի մարտերը շարունակվում են: Հրետանին լսվում է նաև Հալեպում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ռուսաստանին նոր համաձայնագիր կնքել Սիրիայում ահաբեկչության դեմ ռազմական պայքարի վերաբերյալ: «ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմն առաջարկել է ռուսներին նոր համաձայնություն Սիրիայի վերաբերյալ, որը կխորացնի ռազմական գործակցությունը երկու երկրների միջև ահաբեկչության դեմ պայքարում»,-գրել է Washington Post-ը:

Ըստ պարբերականի, փոխարենը Ռուսաստանը պետք է համոզի Ասադի կառավարությանը դադարեցնել ապստամբների ռմբակոծություններ, որոնց սատարում է ԱՄՆ-ն:

Ընթերցեք նաև. Washington Post. Օբաման նոր առաջարկ է արել Պուտինին Սիրիայում գործակցության վերաբերյալ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---