Մոտ 300 մլն դրամի խախտում՝ սոցփաթեթների հանգստի բաղադրիչում

Մոտ 300 մլն դրամի խախտում՝  սոցփաթեթների հանգստի բաղադրիչում

PanARMENIAN.Net - Կառավարության հուլիսի 14-ի նսիտում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին խնդրել է ներկայացնել սոցփաթեթներում հանգստի բաղադրիչում հայտնաբերված չարաշահումների հետ կապված տվյալներ:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ ուսումնասիրվել են մի քանի քաղաքաների հանգստյան տներ և հյուրանոցներ և հայտնաբերվել է մոտ 300 մլն դրամի ընդհանուր խախտում: Ըստ այդմ, ուսումնասիրվել են Ծաղկաձորում, Դիլիջանում, Արզաքանց, Արզնի, Արտավան համայնքներում հանգստայան տներն ու հյուրանոցները:

Զաքարյանի խոսքով` այս պարտքերն առաջացել են մի քանի պայմաններով: Նախ, նրա խոսքով, պետական բյուջեից տրամադրված գումարները ճիշտ ուղղությամբ չեն ծախսվել: Վերահսկիչ պալատը պարզել է, որ որոշ զբոսաշրջային ընկերություններ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ ունեցած իրենց պարտավորությունները, որի պատճառով էլ գոյացել են այս պարտքերը, գրում է Armlur.am-ը:

Զաքարյանը ընդգծել է, որ զբոսաշրջային ընկերություններին սոցփաթեթների ծառայություններ իրականացնելու հաշվառումը կատարում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և 69 հաշվառված ընկերություններից ուսումնասիրվել են յոթը: ՎՊ նախագահը ընդգծել է, որ մի քանի զբոսաշրջային ընկերություններ ծառայություններ են մատուցել առանց Էկոնոմիկայի նախարարությունում հաշվառված լինելու և ըստ այդմ, հաշվառումը կրել է ձևական բնույթ:

ՀՀ վարչապետը հուլիսի 7-ի նիստում հայտարարել էր, որ սոցփաթեթներում կան չարաշահումներ, որի հետևանքով պահպանվելու է միայն առողջապահության բաղադրիչը, իսկ հանգստինը հանվելու է՝ 2017-19թթ. միջնաժամկետ ծրագրերում: Պետական ծառայողների համար նախատեսված սոցփաթեթի հանգստի բաղադրիչը 2016-ին գործելու է և ովքեր 2015-ին և 2016-ին չեն օգտվել իրենց հանգստի փաթեթից, կարող են մինչև 2016-ի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում օգտագարծել հնարավորությունը:

Կարդավեք նաև՝ Սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցմամբ 3 տուրօպերատոր այլևս չի գործում

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---