Սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցմամբ 3 տուրօպերատոր այլևս չի գործում

Սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցմամբ 3 տուրօպերատոր այլևս չի գործում

PanARMENIAN.Net - Սոցիալական փաթեթից հանգստի բաղադրիչի կասեցմանը նախորդել են տուրօպերատորներից մեկի գործունեության դադարեցումը, երկուսի դիմումն էլ շուտով կմակագրվի, իսկ մյուս տուրօպերատորներին տրվել է 21 նախազգուշացում: Այս մասին լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նա նշել է, որ չարաշահումների դեպքերով մի շարք գործեր արդեն քննվում են: Միաժամանակ Ապրեսյանը չի մատնանշել կոկրետ դեպք, հայտնում է Ա1+-ը:

ՀՀ վարչապետը հուլիսի 7-ի նիստում հայտարարել էր, որ սոցփաթեթներում կան չարաշահումներ, որի հետևանքով պահպանվելու է միայն առողջապահության բաղադրիչը, իսկ հանգստինը հանվելու է՝ 2017-19թթ. միջնաժամկետ ծրագրերում: Պետական ծառայողների համար նախատեսված սոցփաթեթի հանգստի բաղադրիչը 2016-ին գործելու է և ովքեր 2015-ին և 2016-ին չեն օգտվել իրենց հանգստի փաթեթից, կարող են մինչև 2016-ի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում օգտագարծել հնարավորությունը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, իր հերթին նկատել է՝ հանգստի բաղադրիչն իր մեջ ներառում է նաեւ վարկերի մարում ու կրթության բաղադրիչը. «Եթե խոսվում է հանգստի բաղադրիչի վերաբերյալ չարաշահումներին, ապա, ստացվում է, չպետք է շրջանցել նաեւ վարկերի մարման եւ կրթության բաղադրիչը: Եթե անցկացնենք համեմատականներ, ապա նվազագույն 55 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար միջին ամսական կտրվածքով 7 հազար դրամը մոտավորապես մաքուր աշխատավարձի 10-15 տոկոսն է: Այս գումարով պետական ծառայողը կարողանում էր իրեն իրավունք վերապահել կամ երեխային կրթության տալ, կամ մեկ ամսվա համար ազատվել վարկի մարումից»:

Պիպոյանի խոսքով, այսպիսով պետությունը գնում է բյուջեի խնայողության. «Ժամանակին, երբ ներդրվում էր սոցփաթեթների համակարգը, խոսվում էր այն մասին, որ սա բերելու է պետական աշխատողների հանգստի բարելավմանն ու տուրիզմի զարգացմանը՝ ելնելով թե հյուրանոցային ցանցի ընդլայնումից, թե ներգնա տուրիստների ժամանակ հյուրանոցների որոշակի ծանրաբեռնվածությունից»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---