Նիսի հոգևոր հովիվ. Վիրավորների թվում հայեր կան![]() 15 հուլիսի 2016 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Նիսի ահաբեկչությունից հայ երիտասարդ կին է զոհվել, վիրավորների մեջ նույնպես հայեր կան: Այս մասին տեղեկացրել է Նիսի հոգևոր հովիվ հայր Գրիգոր Խաչատրյանը, հայտնում է «Արևելք»-ը: Խաչատրյանը նշել է, որ կնոջ անուն-ազգանունը արդեն հայտնի է, բայց դեռ պաշտոնապես չեն կարող հրապարակել: Նա նաև հայտնել է, որ կինը Նիսի բնակիչ էր: Նա ահաբեկչության վայրում է գտնվել ընտանիքի անդամների հետ, որոնց մասին առայժմ տեղեկություններ չկան: Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ Twitter-ի միկրոբոլոգում տեղեկացվել է, որ Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ «Մանրամասները ճշտվում են»,-ասվում է գրառման մեջ: Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար։ Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կիրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա: Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել: Կարդացեք նաև՝ ՀՀ օմբուդսմենը ցավակցել է Ֆրանսիայի ՄԻՊ-ին՝ Նիսում ահաբեկչության կապակցությամբ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |