Ահաբեկչություն ֆրանսիական Նիսում. 84 զոհ կա15 հուլիսի 2016 - 09:17 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կիրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա: Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել: «Սկիզբից կարծեցինք, որ վարորդը վատ է զգացել, սակայն շատ շուտով պարզ դարձավ, որ դա բացառվում է: Նա ուզում էր որքան հնարավոր է շատ մարդ սպանել»,-ասել է ականատեսներից մեկը: Օլանդն երկրում ամսի 26-ին ավարտվող արտակարգ դրության իրավիճակը երկարացրել է ևս 3 ամսով... Հարձակման պատասխանատվությունը չի ստանձնել ահաբեկչական ոչ մի կազմակերպություն: Սակայն, ըստ փորձագետների, ահաբեկչությանը կարող է մեղսակից լինել «Իսլամական պետությունը»: Դիմելով ֆրանսիացիներին`նախագահ Օլանդն ասել է. «Սա հարձակում է, որի ահաբեկչական բնույթը չի կարող ժխտվել»,-ասել է նա: Օլանդը նաև շեշտել է, որ ստեղծված պայմաններում ամբողջ երկիրը պետք է զգոն լինի: ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում իրականացված հարձակումը: «Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին»,-ասվում է հայտարարության մեջ: Ֆրանսիան դեռ ուշքի չէր եկել նախորդ խոշոր ահաբեկչությունից, որի պատճառը երկրում արտակարգ դրություն էր հայտարարված: 2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում իրականացվեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվեց 132 մարդ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |