Զինված խմբի անդամ. 2 վիրավոր ունենք, լրագրող ենք պահանջել, չեն տվել

Զինված խմբի անդամ. 2 վիրավոր ունենք,  լրագրող ենք պահանջել, չեն տվել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված անձանցից Պավել Մանուկյանը տեղեկացրել է, որ այս պահին իրենք բանակցում են ԱԱԾ աշխատակիցների հետ, որոնք իրենց առաջարկում են տանել կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի մոտ:

«Մենք իրենց ասեցինք, որ չենք ուզում գալ ձեր հետ, բերեք Ժիրայրին», - մեջբերում է Ա1+-ը:

Հուլիսի 17-ի առավոտյան "Սասնա ծռեր" նախաձեռնության մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

Մանուկյանը տեղեկացրել է նաև, որ իրենք լրագրողներ են պահանջել, սակայն ԱԱԾ-ն հրաժարվել է տրամադրել: Մանուկյանն ասում է, որ ՊՊԾ-ն գրոհելու ժամանակ եղել է փոխհրաձգություն, «իրենք կրակեցին, մենք էլ կրակեցինք, 2 վիրավոր ունենք»:

Նրա տեղեկություններով 2 հոգի վիրավորվել է նաեւ ոստիկանությունից: Ի դեպ, վերջինս հաստատեց, որ շենքում բանակցությունների նպատակով եղել է նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Նիկոլը ոչ մի բան էլ չէր առաջարկում, մենք մերն ասեցինք, գնաց»,-ասել է Մանուկյանը:

Այն հարցին, թե զոհի համար չեն ափսոսու՞մ, Մանուկյանն ասել է. «Ամեն ինչի համար էլ ափսոսում ենք»: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ գրոհի դեպքում գուցե վտանգվի նաև պատանդների կյանքը, Մանուկյանն ասել է. «Հնարավոր է, ոչ ոք դա չի երաշխավորում»:

Նա այս պահի իրավիճակը Էրեբունիի ՊՊԾ շենքում ներկայացնում է այսպես՝ «բրոնեժիլետներ ենք հագել, նստած ենք, պատանդները 7 հոգի են, Օսիպյանի և ՀՀ փոխսոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հետ միասին խոսում ենք աշխարհի տարբեր հարցերից՝ քաղաքական եւ ոչ քաղաքական»:

Մեկ ոստիկան զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել: ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

7 պատանդի մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Փոխոստիկանապետ. Սեֆիլյանին ազատելու պահանջը հնարավոր չէ կատարել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---