66 17.07.16 - «Սասնա ծռեր» խմբավորման զինյալների գրաված Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդին հարող տարածքում. Օր 1 Փոխոստիկանապետ. Սեֆիլյանին ազատելու պահանջը հնարավոր չէ կատարել 17 հուլիսի 2016 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված անձանց հետ բանակցություններն այժմն շարունակվում են: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: «Զինված խումբը ներկայացրել է մեկ պահանջ՝ Սեֆիլյանին ազատ արձակելը, ինչը կատարել հնարավոր չէ», - ասել է Պողոսյանը: Նա հաստատել է տեղեկատվությունը, որ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: «Վիրավորվել են ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղդյանն ու ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Իրենց կողմից վիրավորներ չկան»: «Եթե մեր հորդորները չլսվեն, մենք ի վիճակի ենք վնասազերծելու նրանց, որովհետև մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում... քանի դեռ չենք կորցրել հույսը բանակցություններով ավարտելու գործընթացը, շարունակելու ենք բանակցել»,- ասել է փոխոստիկանապետ Պողոսյանը: Հուլիսի 17-ի առավոտյան "Սասնա ծռեր" նախաձեռնության մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել: ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ: 7 պատանդի մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Երևանում ոստիկաններ են պատանդ վերցվել. 1 զոհ կա, 3 վիրավոր (Թարմացվող) Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |