Եվրահանձնակատար. Թուրքիայում հեղաշրջումից հետո ձերբակալվածների ցուցակը նախապես էր կազմվել

Եվրահանձնակատար. Թուրքիայում հեղաշրջումից հետո ձերբակալվածների ցուցակը նախապես էր կազմվել

PanARMENIAN.Net - Թուրքիան չի պահպանում միջազգային իրավունքը, հետապնդումներ սկսելով երկրում հեղաշրջման տապալված փորձից հետո, իսկ ձերբակալված անձանց ցուցակները նախապես էին կազմվել: Այդ մասին հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:

«Սա այն է, ինչից վախենում էինք: Ես և ԵՄ դիվանագիտության ղեկավար Մոգերինին հեղաշրջումից հետո մտավախություն հայտնեցինք, որ այն, ինչ կհաջորդի այս իրադարձություններին, կհամապատասխանի իրավունքի գերակայության միջազգային չափանիշներին: Այն, ինչ տեսնում ենք, վկայում է, որ նորմերը չեն պահպանվում»,-ասել է Հանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք թուրքական իշխանություններն օգտվել են իրավիճակից` սեփական շահերից ելնելով, նա ասել է. «Առնվազն, դա նախապատրաստված է եղել»:

«Այն, որ ցուցակներն արդեն հասանելի էին իրադարձություններից առաջ, վկայում է, որ դա նախապատրաստված էր, պահն օգտագործելու համար»,-ասել է եվրահանձնակատարը:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

Ընթերցեք նաև. Թուրքիայում ևս 100 մարդ է ձերբակալվել հեղաշրջմանը մեղսակցության կասկածանքով

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---