Ադրբեջանում մտադիր են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել

Ադրբեջանում մտադիր են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել

PanARMENIAN.Net - 2016-ին Ադրբեջանում նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այդ մասին հուլիսի 21-ին հայտնել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը:

Ադրբեջանում նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի գործող 5 տարվա փոխարեն: Այդ մասին կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` երկրի Սահմանադրական դատարան ուղարկելով հանրաքվեի մասին ակտի նախագիծը: Նախագիծը կոչվում է «Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ակտ:

«Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարում: Երկրի նախագահի առաջարկն այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանում և ըստ դատարանի որոշման կսկսվեն համապատասխան պատրաստությունները»,- ասել է Նովրուզովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2013-ին Ալիևը վերընտրվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ: Դա թույլ են տվել սահմանադրական փոփոխությունները: Իլհամ Ալիևը կառավարում է Ադրբեջանը 2003 թվականից ի վեր: Նախագահական պաշտոնում նա փոխարինեց հորը՝ Հեյդար Ալիևին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---